Մոլդովան դարձել է Եվրոյով վճարումների միասնական տարածքի մաս
Հոկտեմբերի 29, 2025

Մոլդովան դարձել է Եվրոյով վճարումների միասնական տարածքի մաս

By Հոկտեմբերի 06, 2025 149

Մոլդովան հոկտեմբերի 6-ից դարձավ Եվրոյով վճարումների միասնական տարածքի (SEPA) մաս: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է երկրի Ազգային բանկը։ 

«SEPA-ին Մոլդովայի ինտեգրումը պատմական պահ է ազգային ֆինանսական համակարգի համար և հաստատում է երկրի եվրոպական ուղին», - հայտարարել է Ազգային բանկի նախագահ Անկա Դրագուն։

Ավելի վաղ Մոլդովայից միջազգային փոխանցման արժեքը կազմում էր 20-ից մինչև 200 եվրո։ SEPA-ին միանալուց հետո վճարումը կմշակվի ներքին սակագներով և Եվրամիության (ԵՄ) ստանդարտներով՝ «ընդամենը մի քանի եվրոյով կամ նույնիսկ անվճար»։ 

Մոլդովայի ազգային բանկի (ՄԱԲ) գնահատմամբ, մոլդովացի արտահանողները տարեկան շուրջ 20 միլիոն եվրո կխնայեն ԵՄ-ի հետ առևտրում ծախսերի նվազման հաշվին։

Այս փուլում SEPA-ի մասնակցի կարգավիճակ է ստացել ութ մոլդովական բանկ։ 

Մոլդովան SEPA-ին միանալու գործընթացն սկսել է 2024 թ. հունվարին՝ պաշտոնական դիմում ներկայացնելով Եվրոպական վճարային խորհրդին: 2025 թ. մարտի 6-ին խորհուրդը հավանություն տվեց Մոլդովայի միանալուն։

Եվրոյով վճարումների միասնական տարածքը՝ SEPA-ն եվրոպական համակարգ է, որը թույլ է տալիս մասնակից երկրների վճարային համակարգերի միջև եվրոպական արժույթով փոխանցումներ կատարել միասնական պայմաններով։ SEPA-ն միավորում է ԵՄ անդամ երկրները, Մեծ Բրիտանիան, Եվրոպական տնտեսական գոտին, Շվեյցարիան, Անդորան, Մոնակոն, Սան Մարինոն և Վատիկանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մոսկվան հույս ունի, որ «սադրանքի» չի լինի․ ՌԴ ԱԳՆ

Թրամփը պլանավորում է առևտրային համաձայնագիր կնքել Հնդկաստանի հետ

Հայտնի է` Ստամբուլի որ հայկական տաճարում տեղի կունենա Հռոմի պապի մասնակցությամբ աղոթքը

Քրեակատարողական հիմնարկը պետք է վերահսկվի տեսախցիկներով. Գալյան

Սերժ Սարգսյանի պաշտպանի միջնորդությունը բավարարվեց․ «Դիզելի գործը» միացվեց մեկ այլ գործի

Հակակոռուպցիոն կոմիտեն ուսումնասիրում է ՔՊ-ի բարեգործական միջոցառման մասին նյութերը

Արտահերթ ընտրությունների չենք գնա, եթե աշխարհացունց իրադարձություն չլինի

Արցախի Հանրապետության անունից խոր մտահոգություն եմ հայտնում Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների կապակցությամբ. Արցախի ԱԺ նախագահ

Անկախության հռչակագրում կան որոշակի խնդիրներ. Արայիկ Հարությունյան

ՆԱՏՕ-ում հայտարարել են, որ Ուկրաինան առաջիկա ամիսներին 2 միլիարդ դոլարի օգնություն կստանա

Բոլոր բենզալցակայանները վերազինման արդյունքում պետք է համապատասխանեն նոր անվտանգության պահանջներին

Արարատ Միրզոյանը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին

Միասնական սոցիալական ծառայության պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիքի մեջ

Երևանում թալանել են բետոնի արտադրությամբ հայտնի ՍՊԸ-ներից մեկը. գողացել են մոտ 14 մլն դրամ

Արտահերթի կարիք չկա, գնում ենք հերթական ընտրությունների․ Արայիկ Հարությունյան