Փարիզի կենտրոնում մեքենա է այրվել և պայթյուն որոտացել, հաղորդում է Parisien:
Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել Ֆրանսիայի վարչապետի նստավայրի՝ Մատինյոնի պալատից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։
Փարիզի հրշեջ ծառայությունը հայտնում է, որ ավտոմեքենայում բռնկված հրդեհը հաջողվել է արագ մարել: Ընդ որում, նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հրաժարական տված Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկորնուի և իր գործընկերների միջև նախատեսված հանդիպման ժամանակ: