Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար
Հոկտեմբերի 07, 2025

Տղամարդն իր կնոջը հանձնել է նրա սիրեկանին՝ փոխարենը ստանալով կով և 400 դոլար

By Հոկտեմբերի 07, 2025 34

Ինդոնեզիայում տղամարդը կնոջը հանձնել է սիրեկանին՝ դավաճանության վեճը խաղաղ կարգավորելու համար, հաղորդում է World of Buzz-ը։ 

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ տղամարդը համաձայնել է պաշտոնապես հանձնել կնոջը սիրեցյալին հին ավանդույթի համաձայն, որը կոչվում է Mowea Sarapu,  թարգմանաբար նշանակում է «հանձնվել և ազատ արձակել»։

Արարողությունը անցկացվում է երկու կողմերի համաձայնությամբ և նպատակ ունի խաղաղ ճանապարհով լուծել անհավատարմության հետ կապված ամուսնական վեճերը։ Դրան մասնակցում են երկու ընտանիքների ներկայացուցիչներ, տեղական ավագներ և կրոնական առաջնորդներ։

Մասնակիցները նստում են ընդհանուր սեղանի շուրջ, խնդրում ներողամտություն, փոխանակում խորհրդանշական նվերներ և պաշտոնապես «փակում» են «հակամարտությունը»։

Արարողության պայմանների համաձայն՝ նոր ամուսինը՝ կնոջ սիրեցյալը, պարտավոր է նախկին ամուսնուն վճարել 400 դոլար և կով տալ որպես փոխհատուցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս