Գազայի շուրջ պլանի առաջին փուլը կարող է ավարտվել առաջիկա շաբաթվա ընթացքում. Թրամփ
Հոկտեմբերի 07, 2025

Գազայի շուրջ պլանի առաջին փուլը կարող է ավարտվել առաջիկա շաբաթվա ընթացքում. Թրամփ

By Հոկտեմբերի 06, 2025 14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրադրության կարգավորման իր պլանի առաջին փուլը կարող է ավարտվել առաջիկա շաբաթվա ընթացքում: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում: 

«Այս հանգստյան օրերին տեղի են ունենում շատ դրական քննարկումներ ՀԱՄԱՍ-ի և ամբողջ աշխարհի երկրների հետ պատանդների ազատ արձակման, Գազայում պատերազմի ավարտի, բայց որ  ամենակարևորն է, Մերձավոր Արևելքում վերջապես երկար սպասված խաղաղության հաստատման վերաբերյալ: Այդ բանակցությունները շատ հաջող են, դրանք առաջ են շարժվում սրընթաց կերպով», – հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ հավելելով, որ հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում տեղի կունենա աշխատանքային խմբերի հանդիպում, որոնք կզբաղվեն «վերջին մանրամասնությունների մշակմամբ»:

«Ինձ հայտնում են, որ առաջին փուլը կիրականացվի այս շաբաթ, և ես բոլորին խնդրում եմ գործել արագ», – հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ ուշացումը սպառնում է «վիթխարի արյունահեղությամբ, որը ոչ ոք չի ցանկանում»: 

Թրամփն այս թեմայով խոսել է նաև Նորֆոլկում (Վիրջինիայի նահան)՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմակայանում՝ ասելով, որ Միացյալ Նահանգները մոտեցել է պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանը:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Թրամփի ծրագիրը

Ոչ ոք չպետք է համարձակվի իրականացնել հեղափոխության վեցերորդ փորձը Վրաստանում․ Կոբախիձե

Լսել ե՞ք «երկնագույն բանանի» մասին. Լևոն Ազիզյան

Գրետա Թունբերգը և «Սումուդ» նավատորմի ևս 170 ակտիվիստ Իսրայելից արտաքսվել են Հունաստան և Սլովակիա. Իսրայելի ԱԳՆ

Հրաժարական է տվել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը

Գերմանիայի կառավարությունն առաջարկել է կենսաթոշակի տարիքը բարձրացնել՝ հասցնելով մինչև 73 տարեկանը

Սրանով սկսում ենք այսպես կոչված անկախ պատգամավորների լյուստրացիան. Մալյան

Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի զորшվшրժությունները՝ ութ երկրի 3,000 զինվորականների մասնակցությամբ

Պաշտոնանկություններ Արմավիրում և Լոռիում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ». ԱԳՆ-ն `Բուլղարիայի միջադեպի մասին

Զալուժնին կոչ է անում Ուկրաինային «նայել դեպի տիեզերք»

Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկին ազատ են արձակել

Լոնդոնը Ուկրաինայի կողմից կռվող ռուսաստանցիների միջոցով սադրանք է նախապատրաստում. ՌԴ ԱՀԾ

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը կարող է ազատազրկվել 7 տարով

Արեգնազ Մանուկյանի պատգամավորի մանդատը տրվել է Պետրոս Մեղրյանին