ՌԴ ԶՈՒ-ն ազատագրել է Կուզմինովկան ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ
Նոյեմբերի 10, 2025

ՌԴ ԶՈՒ-ն ազատագրել է Կուզմինովկան ԴԺՀ-ում․ ՌԴ ՊՆ

By Հոկտեմբերի 05, 2025 76

Ռուսական «Հարավ» զորախումբը ազատագրել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Կուզմինովկա բնակավայրը: Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

ՊՆ-ից նաև հայտնել են, որ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտներին, ինչպես նաև հակառակորդի սպառազինության և տեխնիկայի պահեստներին:

«Օպերատիվ-մարտավարական ավիացիան, հարվածային անօդաչու թռչող սարքերը, հրթիռային զորքերն ու ՌԴ զինված ուժերի զորքերի խմբավորումների հրետանին խոցել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների աշխատանքն ապահովող էներգետիկ օբյեկտները, Դոնբասի մարտական գործողությունների շրջաններ սպառազինության և ռազմական տեխնիկայի երկաթուղային փոխադրումների համար ներգրավված շարժակազմը, վառելանյութով Ուկրաինայի զինված ուժերի ապահովման կենտրոնները, հեռահար գործողության անօդաչու թռչող սարքերի և HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի գործարկման համար պահեստավորման և նախապատրաստման վայրերը, ինչպես նաև 137 շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետերին», - ասվում է նախարարության ամփոփագրում:

Բացի այդ, կիրակի գիշերը ռուս զինվորականները զանգվածային հարված են հասցրել, այդ թվում՝ «Կինժալ» հիպերձայնային հրթիռներով, ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին եւ նրանց գործունեությունն ապահովող գազաէներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին:

ՊՆ-ից նշել են, որ հարվածի նպատակներին հասել են, բոլոր նշանակված օբյեկտները խոցվել են։

 
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը խոստացել է ամերիկացիներին վճարել 2,000-ական դոլար

Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

Պուտինը հաջորդ շաբաթ կհանդիպի Ղազախստանի նախագահ Տոկաևի հետ

Թուրքի կոշիկը չպետք է լինի այս հողի վրա․ Նեթանյահու

Ձերբակալվել է Գեղակերտի դպրոցի տնօրեն, ՔՊ-ական Անուշ Համբարձումյանը

Նիկոլա Սարկոզին կարող է ազատվել բանտից ընդամենը 20 օր անց կալանքից հետո

Համակարգին 2026ից կմիանան 200.000+ աշխատավարձ ստացող քաղաքացիները․ Ավանեսյան

Հայաստանում ծնելիությունը նվազել է

Արեգակնային հզոր բռնկում է տեղի ունենում, որն ուղղակիորեն ուղղված է Երկրին. բռնկման ուժգնությունն աճում է

Նոյեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ

Սիրիայի նախագահը ժամանել է Վաշինգտոն

Հավանական եմ համարում, որ ՀԷՑ–ը կզրկվի լիցենզիայից. Ռոմանոս Պետրոսյան

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կարող են հանդիպել Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում

ՆԱՏՕ-ն երրորդ համաշխարհային պшտերազմ չի սկսի Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի պատճառով․ Սթոլթենբերգ