Այս շաբաթավերջին շատ դրական բանակցություններ են տեղի ունեցել Համասի և աշխարհի տարբեր երկրների հետ․ Թրամփ
Նոյեմբերի 04, 2025

Այս շաբաթավերջին շատ դրական բանակցություններ են տեղի ունեցել Համասի և աշխարհի տարբեր երկրների հետ․ Թրամփ

By Հոկտեմբերի 06, 2025 128

Այս շաբաթավերջին շատ դրական բանակցություններ են տեղի ունեցել պաղեստինյան Համասի և աշխարհի տարբեր երկրների հետ, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Այս շաբաթավերջին շատ դրական բանակցություններ են տեղի ունեցել Համասի և աշխարհի տարբեր երկրների (արաբական, մուսուլմանական և բոլոր մյուսների) հետ՝ պատանդների ազատ արձակման, Ղազայում պատերազմի ավարտի, բայց ամենակարևորը՝ մեր երկար սպասված ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ վերջապես Մերձավոր Արևելք բերելու վերաբերյալ», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

Նա ասել է, որ բանակցությունները շատ հաջող են եղել և արագ են ընթացել։

«Տեխնիկական խմբերը երկուշաբթի օրը կրկին կհավաքվեն Եգիպտոսում՝ մանրամասները մշակելու և վերջնականապես համաձայնեցնելու համար։ Ինձ ասել են, որ առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ, և ես կոչ եմ անում բոլորին շտապել։ Ես կշարունակեմ հետևել այս դարավոր «հակամարտությանը»։ «Ժամանակը կարևոր է, հակառակ դեպքում կլինի զանգվածային արյունահեղություն՝ մի բան, որը ոչ ոք չի ուզում տեսնել», - հավելել է ԱՄՆ նախագահը։

Միևնույն ժամանակ, CNN-ը հաղորդել է, որ Իսրայելից, ԱՄՆ-ից և Համասից պատվիրակություններ արդեն հավաքվել են Եգիպտոսում բանակցություններ վարելու համար։

ԱՄՆ-ն և Իսրայելը նախկինում հայտարարել էին իսրայելցի պատանդների արագ ազատ արձակման հույսի մասին։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նորաձևությունը և քննադատությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում. ինչպես է Lyas-ը ցուցադրությունների դիտումը վերածում զանգվածային միջոցառման

Կալանավորվել է Վեհափառի եղբորորդին

3-ամյա Տիգրանի հայրը կալանավորվել է. ՔԿ

ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունն անհնար է, քանի դեռ Վաշինգտոնն աջակցում է Իսրայելին. Խամենեի

Նոբելյան մրցանակակիրն ԱՄՆ-ին կոչ է արել զինուժ կիրառել Մադուրոյի դեմ

Մեղադրյալների միայն մի փոքր մասն է դատարանում. Ադրբեջանն Արցախի ղեկավարությանը «մեղավոր» է անվանել

Թուրքիան փորձարկում է բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կարող է հասնել Իսրայելին

Իսրայելն ու ԱՄՆ-ը տարածաշրջանում պատրաստվում են ռազմական գործողությունների

Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ. Զախարովա

Վանաձորում փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ փլատակներից դի են դուրս բերել

Արեգակի վրա մեկ ժամվա մեջ երկու հզոր բռնկում է գրանցվել

Փլուզում Վանաձորում. կա զnհ

Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան. Արմեն Գրիգորյան

Diplo–ն հայտարարել է, թե հարաբերությունների մեջ է եղել և Կանադայի նախկին վարչապետի և Քեթի Փերիի հետ

«Շողակաթը» մասնակցելու է մրցույթին և շարունակելու է հեռարձակվել. նախարար