Հինգ հայ շախմատիստներ ունեն հարյուր տոկոսանոց արդյունք Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։
2 խաղափուլից հետո 2 միավոր ունեն Ռոբերտ Փիլիպոսյանը (մինչև 18 պատանիներ), Վահե Սուքիասյանը (մինչև 18 պատանիներ), Մանվել Առաքելյանը (մինչև 14 պատանիներ), Անի Ավետիսյանը (մինչև 16 աղջիկներ) և Գաբրիելա Հարությունյանը (մինչև 14 աղջիկներ):
Վաչե Հովակիմյանը (մինչև 16 պատանիներ) և Անահիտ Մկրտչյանը (մինչև 16 աղջիկներ) ունեն 1.5 միավոր:
3-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 6-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին: