Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը
Հոկտեմբերի 07, 2025

Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը

By Հոկտեմբերի 06, 2025 18

Հայտնաբերվել է Շաքիի ջրվեժը գունավորող անձը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

 

Ավելի վաղ հաղորդվել էր բնության ջրաերկրաբանական հուշարձան հանդիսացող Շաքիի ջրվեժում կազմակերպված միջոցառման դեպքով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ հարուցելու մասին։

ԲԸՏՄ Սյունիքի տարածքային բաժնի և ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների համատեղ ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ս.թ. հոկտեմբերի 5-ին Սիսիան քաղաքի բնակիչ Ա.Օ.-ն Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի հետ կապված միջոցառման ընթացքում ջրվեժը գունավորելու նպատակով օգտագործել է սննդային հավելում համարվող գունանյութ։

Հարուցված վարչական վարույթի շրջանակում լաբորատոր հետազոտության նպատակով կատարվել են ջրի նմուշառումներ։ Ջրի որակի փոփոխության դեպքում կհաշվարկվի ջրային ռեսուրսներին պատճառված վնաս։

Քաղաքացի Ա.Օ.-ն ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Թրամփի ծրագիրը

Ոչ ոք չպետք է համարձակվի իրականացնել հեղափոխության վեցերորդ փորձը Վրաստանում․ Կոբախիձե

Լսել ե՞ք «երկնագույն բանանի» մասին. Լևոն Ազիզյան

Գրետա Թունբերգը և «Սումուդ» նավատորմի ևս 170 ակտիվիստ Իսրայելից արտաքսվել են Հունաստան և Սլովակիա. Իսրայելի ԱԳՆ

Հրաժարական է տվել Ֆրանսիայի պաշտպանության նախարարը

Գերմանիայի կառավարությունն առաջարկել է կենսաթոշակի տարիքը բարձրացնել՝ հասցնելով մինչև 73 տարեկանը

Սրանով սկսում ենք այսպես կոչված անկախ պատգամավորների լյուստրացիան. Մալյան

Լիտվայում ընթանում են ՆԱՏՕ-ի զորшվшրժությունները՝ ութ երկրի 3,000 զինվորականների մասնակցությամբ

Պաշտոնանկություններ Արմավիրում և Լոռիում՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ

Տեղի ունեցածը չի որակվում որպես «դիվանագիտական սկանդալ». ԱԳՆ-ն `Բուլղարիայի միջադեպի մասին

Զալուժնին կոչ է անում Ուկրաինային «նայել դեպի տիեզերք»

Անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկին ազատ են արձակել

Լոնդոնը Ուկրաինայի կողմից կռվող ռուսաստանցիների միջոցով սադրանք է նախապատրաստում. ՌԴ ԱՀԾ

Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանը կարող է ազատազրկվել 7 տարով

Արեգնազ Մանուկյանի պատգամավորի մանդատը տրվել է Պետրոս Մեղրյանին