Ալեն Սիմոնյանը «հաղթեց» Անդրանիկ Քոչարյանին. նրանց միջև կոնֆլիկտը հանգուցալուծվեց. «Հրապարակ»
Հոկտեմբերի 07, 2025

Ալեն Սիմոնյանը «հաղթեց» Անդրանիկ Քոչարյանին. նրանց միջև կոնֆլիկտը հանգուցալուծվեց. «Հրապարակ»

By Հոկտեմբերի 07, 2025 11

«Հրապարակ» թերթը գրում է. «Ալեն Սիմոնյանի եւ Անդրանիկ Քոչարյանի միջեւ արհեստածին կոնֆլիկտը լուծվեց հօգուտ Սիմոնյանի, ավելի ճիշտ՝ իշխանությունը չցանկացավ ԱԺ-ում քննության առարկա դարձնել 44-օրյա պատերազմի մասին զեկույցը, քանի որ քննարկումը կարող էր նորից կրքեր բորբոքել եւ հիշեցնել պատերազմը, իսկ իրենք 2 ամսից ավելի է՝ խաղաղության կեղծ քարոզ են տանում։

ԱԺ նախագահը զեկույցն ուղարկել է ԱԺ առաջին` գաղտնի բաժին, այն պատգամավորները, ովքեր գաղտնիության հասանելիություն ունեն, կարող են ծանոթանալ։

Թեպետ ԱԺ նախագահն առաջարկում էր ԱԺ փակ լսումների ֆորմատով զեկույցը քննարկել, սակայն Անդրանիկ Քոչարյանը մերժել է։

Երեկ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանին հարցրինք՝ ի՞նչ եզրակացություն է փոխանցել ԱԺ նախագահին, զեկույցն իսկապե՞ս ժամկետանց է, Ա. Քոչարյանը հայտարարում է, որ սահմանադրական հանձնաժողովը լեգիտիմ է, քանի դեռ խորհրդարանը չի ավարտել իր լիազորությունները։

Վարդանյանը երկար-բարակ խոսեց, ուղիղ չասաց, թե ժամկետանց է․ «Վեճ չի կարող լինել։ Կարող է լինել այն պարագայում, երբ կա տարընթերցում, մենք տարընթերցում չունենք, ես շատ հստակ ներկայացրել եմ այն, ինչ նախատեսված է ԱԺ կանոնակարգ օրենքով։ Բայց մեզ համար շատ կարեւորություն է ներկայացնում այն ահռելի աշխատանքը, որը կատարել է հանձնաժողովը։ Փաստաթուղթը պատրաստ է, այն գտնվում է ԱԺ-ում․․․ ով ունի հասանելիություն պետական գաղտնիքին, կարող է ծանոթանալ»։

Rate this item
(0 votes)

Լրահոս