Մերձավանում պայթյունավտանգ իրավիճակ է՝ չնայած մեծաքանակ ոստիկանների ներկայությանը. ԶԼՄ
Հոկտեմբերի 07, 2025

Մերձավանում պայթյունավտանգ իրավիճակ է՝ չնայած մեծաքանակ ոստիկանների ներկայությանը. ԶԼՄ

By Հոկտեմբերի 07, 2025 15

Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից ութ օր անց, երբ նախկին գյուղապետ Մհեր Ախտոյանի թիմակիցները տեղեկացել են, որ սպանության կասկածյալներից Նարեկ Օհանյանի եղբոր գերեզմանը պղծվել է (ջարդուփշուր է արվել հուշարձանը), գյուղում լուրջ ընդհարում է սկսվել, գրում է «Ժողովուրդը»։ Ախտոյանի թիմակիցները փորձել են հաշվեհարդար տեսնել՝ բռնության դիմելով Գրիգորյանի կողմնակիցների նկատմամբ։

Պարբերականը նշում է նաև, որ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ շրջապատը իրավապահներից պահանջում է Հայաստան վերադարձնել գործով հնարավոր կազմակերպիչներից մեկին՝ նախկին գուղապետ Մհեր Ախտոյանին։ Նրան սպանությունից ընդամենը մի քանի օր առաջ «Զվարթնոց» օդանավակայանից ճանապարհել է Վ. Գրիգորյանի սպանության ենթադրյալ կասկածյալ Գևորգ Հարությունյանը։

Իրավապահ համակարգն արդեն ինը օր է, ինչ Մերձավանում ուժեղացված հսկողություն է իրականացնում, անգամ ոստիկանության զորքերն են գիշերում գյուղում, սակայն, ի հեճուկս դրա, գյուղում տիրում է լարվածություն և վախի մթնոլորտ։ Բնակիչները վկայում են, որ անգամ ոստիկանության ներկայությամբ հնարավոր չի լինում կանխել ծեծկռտուքներն ու բախումները, գրել է «Ժողովուրդը»։

Rate this item
(0 votes)

Լրահոս