Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի
Սեպտեմբերի 03, 2025

Զեյնալյանը չընտրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի տնօրենի պաշտոնում. նոր մրցույթ կլինի

By Սեպտեմբերի 02, 2025 29

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթող չեղավ: Նյուզը փոխանցում է, որ մրցույթին մասնակցում էին 2 թեկնածուներ` ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր, ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Նարեկ Զեյնալյանը և առողջապահության կազմակերպիչ Նարեկ Վանեսյանը: 

Գրավոր փուլում երկու թեկնածուներն էլ ստացան առավելագույն 100 միավոր: Բանավոր մրցույթում Զեյնալյանը հավաքեց 88.89 միավոր, իսկ Վանեսյանը՝ 84.92 միավոր։

Հիշեցնենք, որ Զեյնալյանը հրաժարական տվեց շուրջ 1 տարի առաջ Փաշինյանի "խնդրանքով": Դրան նախորդել էր Զեյնալյանի ու Արգիշտի Քյարամյանի լեզվակռիվը ԱԺ-ում: 

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի նախկին տնօրեն Արման Հովակիմյանը հեռացավ պաշտոնից այս տարվա մարտին, որպես պատճառ նշվում էին պացիենտների  այսպես կոչված «նվիրատվությունները», որոնք բացահայտել էր ՊՎԾ–ն։ Այն ժամանակ արդեն որպես կենտրոնի տնօրենի հավանական թեկնածու շրջանառվում էր Նարեկ Զեյնալյանի անունը, որը հետագայում նշանակվեց ԺՊ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստանի ազգային հավաքականին միացել է ևս 3 ֆուտբոլիստ

ԱՄՆ-ն Վենեսուելայի մերձակայքում հարված է հասցրել ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի. զոհվել է 11 մարդ

Ադրբեջանում մարդկանց պատրաստում են ՀՀ-ում բնակության. ՔՊ-ական իշխանության պրոպագանդայի հակառակ կողմը

Տավուշում 53-ամյա տղամարդը փորձել է նախ խեղդել 34-ամյա կնոջը, ապա 1-ամյա երեխային․ կա վիրավոր

Շատ ամերիկացիներ են զոհվել Չինաստանի հաղթանակի, հուսամ՝ կպատվեն և կհիշվեն Պեկինում․ Թրամփ

Էգոիստական բան ասեմ՝ պիտի զարգացնենք վեճերի լուծման այլընտրանքային միջոցը՝ բեռնաթափելու դատարանները

Չինաստան-Ռուսաստան առանցքի ձևավորումն ինձ չի անհանգստացնում. Թրամփ

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի միջև․ «Հրապարակ»

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 3-ին

Մեկնարկել է Պուտինի և Կիմ Չեն Ընի հանդիպումը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով. եղանակի տեսություն

ԱՄՆ-ը գնդակոծել է Վենեսուելայից թմրանյութեր տեղափոխող նավակը. Թրամփ

Չինաստանը մեծ շքերթ է անցկացրել Երկրորդ աշխարհամարտի 80-ամյակի առթիվ

Ֆրանսիան հիվանդանոցներ է պատրաստում վիրավոր զինվորների խնամքի համար

Թրամփը մտադիր է Ազգային գվարդիա տեղակայել Չիկագոյում