Թրամփը մեղադրել է Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին «ԱՄՆ-ի դեմ դավեր նյութելու» համար
Սեպտեմբերի 03, 2025

Թրամփը մեղադրել է Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին «ԱՄՆ-ի դեմ դավեր նյութելու» համար

By Սեպտեմբերի 03, 2025 20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացվող Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունը, հայտարարել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «դավեր են նյութում ԱՄՆ-ի դեմ»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում:

 

«Թող նախագահ Սին և Չինաստանի հրաշալի ժողովուրդն ունենան հիանալի և անմոռանալի տոնակատարություն։ Խնդրում եմ, իմ ամենաջերմ մաղթանքները փոխանցեք Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին, մինչ դուք նրանց հետ միասին դավեր եք նյութում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեմ», - գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաև հիշեցրել է «Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Չինաստանին ցուցաբերված «հսկայական աջակցության և «թափված արյան» մասին, որպեսզի նրան օգնի ազատություն ձեռք բերել շատ թշնամական օտարերկրյա զավթիչից»։

«Բազմաթիվ ամերիկացիներ են զոհվել՝ պայքարելով Չինաստանի հաղթանակի և փառքի համար։ Հուսով եմ՝ նրանք իրավամբ կմեծարվեն և կհիշվեն իրենց քաջության ու զոհաբերության համար», - գրել է Թրամփը։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հայաստան-Չինաստան համագործակցությունը զարգանում է բոլոր ուղղություններով. տեղի է ունեցել Փաշինյանի և ՉԺՀ փոխնախագահի հանդիպումը. Տեսանյութ

Հայտնի է, թե ով ԱԺ-ում կփոխարինի Արեն Մկրտչյանին

Աշխարհի առաջնորդները այժմ մեկնում են Պեկին, այլ ոչ թե Վաշինգտոն. The Economist

Վարդան Հարությունյանի փաստաբանական խումբը կդիմի ՄԻԵԴ. հայտարարություն

«Ադրբեջան» նախագծին զսպելը հնարավոր է միայն «Հայկական հարց» նախագծով․ քաղաքագետ

Պայթյուն՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտակայքում

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման բոլոր տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը․ ՀՖՖ

Գրիգոր Ամիրյանը նշանակվել է Քննչական կոմիտեի իրավաբանական վարչության պետ

Երևանում այսօր կգրանցվի այս տարվա վերջին +35°C-ից բարձր ջերմաստիճանը

Թրամփը մեղադրել է Սի Ծինփինին, Պուտինին և Կիմ Չեն Ընին «ԱՄՆ-ի դեմ դավեր նյութելու» համար

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ

Ռուսաստանը 500-ից ավելի ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային

Սաակաշվիլիին սպառնում է ցմահ ազատազրկում

Մակրոնը զգուշացրել է Իսրայելին զերծ մնալ Պաղեստինի Պետության ճանաչման շարժումը կանգնեցնելու ցանկացած փորձից

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ժամանել է Կիև