Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են
Նոյեմբերի 03, 2025

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

By Օգոստոսի 11, 2025 128

Այսօր՝ օգոստոսի 11-ին, SHAMSHYAN.com էին զանգահարել Վրաստանի ու Ռուսաստանի միջև ընկած չեզոք գոտում՝ Վերին Լարս անցակետին հարակից տարածքում գտնվող բեռնատարների մեծ թվով վարորդները, ովքեր ցանկացած իրենց դժգոհությունը հայտնել այն հարցի շուրջ, որ արդեն երկար ժամանակ է Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական համարանիշներով մեծ թվով բեռնատարների մուտք գործել իրենց երկիր։ 

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում վրդովված վարորդները ասում էին․ «Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան, բայց գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են, պատճառաբանելով թե իբր այնտեղ տույժեր, ակտեր ունենք, սակայն դրանք բոլորը մենք մուծել ենք ու բոլորի թղթերը ունենք։ Գնում պտտվում ենք Վերին Լարսի անցակետի մոտ, մերժում են, հետ ենք գալիս։ Մարդ չի հասկանում ինչ են ուզում։ Տանից կտրված ամբողջ օրը ճանապարհներին փորձում ենք մի կտոր հաց վաստակել արդար քրտինքով բայց չգիտես ինչու և ում մեղքով այսպիսի փաստի առաջ ենք կանգնում։

Ինչքան բեռնատար եկել է համարյա բոլորին նույն անհիմն պատճառաբանությունով հետ են ուղարկել, թե իբր ակտեր ունեն չմուծած, այնինչ մեր կարծիքով սա վերևներից եկած հրաման է։ Խնդրում ենք, որ մեր ղեկավարությունը, պատասխանատու կառույցները հետամուտ լինեն խնդրին, կապ հաստատեն, որպեսզի օր առաջ հատենք սահմանը և հետ վերադառնանք մեր երկիր»։

Rate this item
(0 votes)
Last modified on Երկուշաբթի, 11 Օգոստոսի 2025 23:28

Լրահոս

Ֆոտո

Լուվրի կողոպուտը իրականացրել են մանր հանցագործներ, այլ ոչ թե պրոֆեսիոնալներ. Փարիզի դատախազ

Եվրոպական ավիաընկերությունները վերսկսում են հաղորդակցությունն Իրանի հետ

Արեգակնային հզոր բռնկումները վերսկսել են

Ավտոբուսի վթшրի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի․ կազմակերպվում է տուժшծներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ․ ԱՆ

Որևէ ուսանողի կյանքին վտանգ չի սպառնում․ Բրյուսովի անվան պետական համալսարան

Իրանի արտաքին գործերի նախարարությունը ստացել է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները վերսկսելու առաջարկ

Ավտոբուսի վթшրի հետևանքով մեկ տուժшծի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության․ ԱՆ

Հաղարծին տանող ճանապարհին Բրյուսովի ուսանողներին տեղափոխող ավտոբուսը կիսակողարջված հայտնվել է անտառում․ կան վիրավորներ

Անգլիայում հանցագործները դանակներով հարձակվել են գնացքի ուղևորների վրա. կան վիրավորներ

3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում

Իսրայելը հարվածել է Լիբանանին․ զոհվել է 4 մարդ

Եգիպտոսում բացվել է աշխարհի ամենամեծ հնագիտական թանգարանը

Այսօր Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի հիշատակի օրն է

Իտալացի արվեստի պրովոկատորը վաճառում է ոսկե զուգարանակոնք. մեկնարկային գինը՝ 10 միլիոն դոլար

Բանտից ազատված մարդակերի բնակարանում տղամարդու դի է հայտնաբերվել