20 տարեկանից աշխատողը վերջին աշխատավարձի 40%–ի չափ թոշակ կստանա
Նոյեմբերի 01, 2025

20 տարեկանից աշխատողը վերջին աշխատավարձի 40%–ի չափ թոշակ կստանա

By Սեպտեմբերի 09, 2025 127

Այս պահի դրությամբ ՀՀ–ում կենսաթոշակային ֆոնդերի` գնաճով ճշտգրտված եկամտաբերությունը կազմում է մոտավորապես 7 տոկոս։ Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Մենք բավականին նորմալ եկամտաբերություն ունենք։ Մեր հաշվարկներով` եթե մարդը սկսել է աշխատել, ենթադրենք, 20 տարեկանից ու 63–65 տարեկանում գնալու է թոշակի, ի տարբերություն մեր ծնողների, որոնք այսօր ստանում են ցածր թոշակ, մենք ունենալու ենք թոշակ, որը համապատասխանելու է մոտավորապես մեր վերջին աշխատավարձի 40 տոկոսին»,– վստահեցրեց ԿԲ նախագահը։

Նա հիշեցրեց, որ օրենքով կենսաթոշակային ֆոնդերն առկա միջոցների 10 տոկոսն ուղղում են ՀՀ տնտեսության իրական հատված։

Գալստյանը նաև տեղեկացրեց, որ որպես կանոն` աշխարհի բոլոր երկրներում կենսաթոշակային ֆոնդերը համարվում են ամենապահպանողական ներդրողները, որոնք ներդրումն անում են զրո ռիսկ կամ զրո ռիսկին մոտ ակտիվների մեջ, որոնց մի մասը հենց պետական պարտատոմսերն են։

ԿԲ նախագահը դա շատ խելամիտ քայլ է համարում։

Հիշեցնենք` ՀՀ–ում 2 կուտակային ֆոնդ է գործում` «ԱՄՈւՆԴԻ–ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ–ն և «Ցե–կվադրատ ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ–ն։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն

Շիրակի մարզպետի խորհրդականն ու նրա սանիկը պարեկի են ծեծել. «Առավոտ»

Տիգրան Ավինյանը մեն–մենակ է մնացել․ «Հրապարակ»

Թրամփի որդին նոյեմբերի 12–ին կայցելի Հայաստան

Չինական նոր T1400 ծանր անօդաչու ուղղաթիռը կատարել է իր առաջին թռիչքը

Ադրբեջանի հետ հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի անդամ է նաև Արարատ Միրզոյանի կինը

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ