ԱՄՆ լքում է ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային ծրագիրը
Նոյեմբերի 05, 2025

ԱՄՆ լքում է ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային ծրագիրը

By Սեպտեմբերի 09, 2025 76

Պաշտոնական Վաշինգտոնը տեղեկացրել է իր միջազգային գործընկերներին, որ լքում է Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից տարածվող ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային ծրագիրը։

 

Այս մասին տեղեկացնում է Financial Times պարբերականը՝ վկայակոչելով ԵՄ երեք բարձրաստիճան պաշտոնյաների։ Թերթի տեղեկություններով ԵՄ անդամ պետությունները ԱՄՆ Պետդեպարտամենտից պաշտոնական նամակ են ստացել, որի համաձայն Բայդենի վարչակազմի օրոք ստարոգրված մի շարք հուշագրեր ուժը կորցրած են ճանաչվել։ Այդ փաստաթղթերը ԱՄՆ նախորդ վարչակազմի նախաձեռնության մի մասն էին, որը համակարգում էր Պետդեպարտամենտի կազմում գործող Գլոբալ փոխգործակցության կենտրոնը (Global Engagement Center, GEC)։

Վերջին շրջանում այս կենտրոնն աչքի էր ընկել հետխորհրդային տարածքում ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված նախաձեռնություններով։

 

2024-ի սեպտեմբերին գործակալությունը ռուսական RT հեռուստաընկերությանը մեղադրել էր Մոլդովայի նախագահական ընտրությունների վրա ներազդելու փորձերի համար։ Գլոբալ փոխգործակցության կենտրոնը փակվել էր 2024-ի դեկտեմբերին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի տարած հաղթանակից մոտ մեկ ամիս անց։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն