«Դեսպան Ենգիբարյանը ներկայացրեց ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, Վաշինգոտնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված եռակողմ փաստաթղթերը։
Անդրադառնալով տարածաշրջանային վերջին զարգացումներին՝ ընդգծեց, որ Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան, իսկ ողջ տարածաշրջանում այսուհետ կգերիշխի ոչ թե հակամարտության, այլ խաղաղության տրամաբանությունը։
Միաժամանակ դեսպանը նշեց, որ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը մեծ հնարավորություններ է ընձեռում նաև հարևան երկրների, Եվրոպական Միության և Գերմանիայի համար։
Ընդգծեց, որ համաձայնագրի նախաստորագրմամբ նվազեցվում են անվտանգային ռիսկերը, որոնք մինչ այս խոչընդոտ են հադիսացել օտարերկրյա ներդրողների համար՝ անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերություններին»,- ասված է հաղորդագրությունում: