BRICS-ի անդամ երկրների առաջնորդները արտահերթ առցանց գագաթնաժողովում քննարկել են ԱՄՆ առևտրային տուրքերի սակագնային քաղաքականությունը և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Քննարկվել են BRICS-ի անդամ երկրների միջև առևտրային, տնտեսական, ֆինանսական, ներդրումային և այլ ոլորտներում համագործակցության հարցեր՝ հաշվի առնելով համաշխարհային տնտեսության ներկայիս իրավիճակը», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ գագաթնաժողովը հրավիրվել է Բրազիլիայի նախագահի նախաձեռնությամբ՝ քննարկելու ԱՄՆ Դոնալդ Թրամփի առևտրային քաղաքականությունը, այդ թվում՝ տուրքերի սակագների սահմանման հարցը։
Bloomberg-ն ավելի վաղ հայտնել էր, որ գագաթնաժողովից հետո համատեղ հայտարարություն չի ընդունվի։