Հռոմի Պապը սրբադասել է 15-ամյա համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելով
Նոյեմբերի 05, 2025

Հռոմի Պապը սրբադասել է 15-ամյա համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելով

By Սեպտեմբերի 07, 2025 112

Կիրակի օրը Հռոմի Պապ Լևոն XIV-ը սրբերի շարքին է դասել 15-ամյա համակարգչային հանճարի՝ նրան հռչակելով Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ առաջին սրբազան-միլենիալը, որն օգտագործել է տեխնոլոգիաները հավատը տարածելու համար և արժանացել «Աստծո ինֆլյուենսեր» մականվանը, հայտնում է Associated Press-ը։

 

Լևոն պապը 2006 թվականին մահացած Կառլո Ակուտիսին սրբադասել է Սուրբ Պետրոսի հրապարակում բաց երկնքի տակ մատուցված պատարագի ժամանակ՝ մոտ 80 000 մարդու առջև, որոնցից շատերը միլենիալ սերնդի ներկայացուցիչներ էին և փոքր երեխաներ ունեցող զույգեր։

Իր պոնտիֆիկատի առաջին սուրբ պատարագի ժամանակ Լևոնը սրբերի շարքին է դասել նաև մեկ այլ հանրաճանաչ իտալացի գործչի, որը մահացել է երիտասարդ  հասակում՝ Պիեռ Ջորջո Ֆրասսատիին։

Ակուտիսը ծնվել է 1991 թվականի մայիսի 3-ին Լոնդոնում՝ հարուստ, բայց ոչ հատկապես բարեպաշտ կաթոլիկ ընտանիքում։ Ծնվելուց անմիջապես հետո նրանք վերադարձել են Միլան, և նա ունեցել է սովորական երջանիկ մանկություն, թեև նշանավորված աճող կրոնական նվիրվածությամբ։ Ակուտիսը հատկապես հետաքրքրված էր համակարգչային գիտություններով և մանկուց կլանում էր ծրագրավորման գրքեր՝ քոլեջի ուսանողների համար։

Նա արժանացել է «Աստծո ինֆլյուենսեր» մականվանը՝ շնորհիվ իր հիմնական տեխնոլոգիական ժառանգության՝ բազմալեզու կայքի, որը փաստագրում է, այսպես կոչված, հաղորդության հրաշքները, որոնք ճանաչված են եկեղեցու կողմից. նախագիծ, որը նա ավարտել է այն ժամանակ, երբ նման կայքերի մշակումը մասնագետների իրավասությունն էր։

2006 թվականի հոկտեմբերին՝ 15 տարեկան հասակում, Ակուտիսը հիվանդացել է սուր լեյկոզով։ Մի քանի օր անց նա մահացել է։ Նրան թաղել են Ասսիզիում։ Նրա մահին հաջորդած տարիների ընթացքում միլիոնավոր երիտասարդ կաթոլիկներ են հավաքվում Ասսիզիում, որտեղ նրանք կարող են տեսնել երիտասարդ Ակուտիսին ապակյա դամբարանում՝ ջինսեր հագած, Nike-ի կոշիկներով և սվիտերով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 5-ին

Հունգարիան թույլ չի տա Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. Հունգարիայի ԱԳՆ

Bitcoin-ի արժեքը կտրուկ նվազել է

Մամդանին հինգ ամսվում երկու անգամ հեռացրել է Նյու Յորքի ամենախորհրդանշական քաղաքական դինաստիաներից մեկի ժառանգորդին

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Շոյգուն Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ․ ՏԱՍՍ

Շարքային պայմանագրային զինծառայողները կարող է ստանալ 700 հզար դրամ աշխատավարձ. Փաշինյան (վիդեո)

Թրամփը կարող է փոխել աշխարհը. Ռոնալդու

Ռոնալդուն խոստովանել է, որ շուտով կարող է ավարտվել կարիերան

Նյու Յորքում առաջին անգամ մահմեդական քաղաքապետ է ընտրվել

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին