Լարված իրավիճակ՝ Թուրքիայում, բախումներ՝ ոստիկանության և ընդդիմության միջև
Հոկտեմբերի 30, 2025

Լարված իրավիճակ՝ Թուրքիայում, բախումներ՝ ոստիկանության և ընդդիմության միջև

By Սեպտեմբերի 08, 2025 73

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչները բողոքի ակցի են կազմակերպել։

Ընդդիմադիր գործիչները կոչ են արել հավաքվել Ստամբուլի նահանգային շտաբի դիմաց, ինչից հետո ոստիկանական ուժերը շրջափակել են շենքի տարածքը և փակել շենք տանող փողոցները։ Բախումներ են եղել ոստիկանների և ցուցարաների միջև, ըստ որոշ տեղեկությունների՝ ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ։ 

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

  

«Ժողովրդահանրապետական» կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը հայտրարաել է. «Մենք չենք վախենում, չենք հանձնվում և չենք հանձնվի» և հավելել. «Ես բոլոր դեմոկրատներին, բոլոր CHP անդամներին հրավիրում եմ մեր նախնյավ տուն՝ Ստամբուլ։ Մենք կկանգնենք Հանրապետության վրա հարձակվողների դեմ»։

 

Այս կոչից հետո Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Յերլիքայան սոցցանցում գրառում է արել և նշել, որ մարդկանց փողոց դուրս բերելու փորձը օրենքի ակնհայտ խախտում է և ոչ ոք օրենքից վեր չէ։ «Պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ»։

Ցույցերին անդրադարձել է նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) նախագահ Էբուբեքիր Շահինը։ Նա նախազգուշացրել է հեռարձակողներին՝ նշելով, որ ոչ մի դեպքում թույլատրելի չեն լինի հեռարձակումները, որոնք սպառնում են հասարակական կարգին և հրահրում բռնություն։

Ստամբուլի նահանգապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշվել է, որ բողոքի ցույցերի համար եռօրյա արգելք է հայտարարվել վեց շրջանում։

Բացի այդ ողջ Թուրքիայում խնդիրներ կան սոցիալական ցանցերի մասնավորապես X, Instagram, TikTok, YouTube և WhatsApp հասանելիության հետ կապված։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը

Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ

Եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժայինները նրանց չեն բռնելու կաշառք ուտելու գործի վրա. Ռուբինյան

Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները

Վրաստանում վարորդը մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ. նրան տեղափոխել են հոգեբուժարան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից