Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար․ Գերմանիայի կանցլեր
Սեպտեմբերի 06, 2025

Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար․ Գերմանիայի կանցլեր

Եվրոպական պետությունները փորձում են համախմբվել, և Գերմանիան, որպես տարածաշրջանի ամենամեծ երկիր, մեծ ջանքեր է ներդնում այդ գործընթացում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ իր գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական միության յութուբի ալիքում հրապարակված հարցազրույցում։

 

Մերցի խոսքով՝ Եվրոպան սահմանափակ հնարավորություններ ունի ինքնուրույն քաղաքականություն վարելու համար։ Նա օրինակ է բերել Ուկրաինայի հակամարտությունը՝ նշելով, որ եվրոպական երկրները բավարար ազդեցության լծակներ չունեն, որպեսզի դրա ավարտին հասնեն իրենց համար ընդունելի պայմաններով։

«Եվրոպան կախված է ԱՄՆ-ի օգնությունից, մինչդեռ Չինաստանը, Բրազիլիան և այլ երկրներ իրենց ազատ են զգում Ռուսաստանի հետ հարաբերություններում»,– ընդգծել է Մերցը։

Գերմանիայի կանցլերը շեշտել է, որ Եվրոպան ի վիճակի չէ կատարել այն դերը, որը ինքը կցանկանար՝ իր շահերը լիարժեք պաշտպանելու համար։

«Պետք է խոստովանեմ, որ մենք՝ որպես եվրոպացիներ, այժմ չենք կարող խաղալ այն դերը, որն իրականում կցանկանայինք խաղալ, պետք է խաղանք, որպեսզի երաշխավորենք մեր շահերը»,– նշել է Մերցը։

Rate this item
(0 votes)

Լրահոս