Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք որպես ոչնչացման օրինական թիրախ կդիտարկի. Պուտին
Հոկտեմբերի 30, 2025

Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք որպես ոչնչացման օրինական թիրախ կդիտարկի. Պուտին

By Սեպտեմբերի 05, 2025 69

Անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ դեռևս ոչ ոք լուրջ մակարդակով չի քննարկել անվտանգության երաշխիքները Ռուսաստանի հետ։

 

Նա հավելել է, որ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո Ուկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ 

Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ, ընդգծել է Պուտինը։

Նա հավելել է, որ պատրաստ է շփումների ուկրաինական կողմի հետ, բայց իմաստ չի տեսնում, քանի որ «գործնականում անհնար կլինի համաձայնության գալ ուկրաինական կողմի հետ հիմնական հարցերի շուրջ»։

«Կիևը վերջերս բացառեց Ռուսաստանի հետ շփումների հնարավորությունը, և հիմա նրանք խնդրում են նման շփումներ։ Կիևը, հավանաբար, քաղաքական կամք չունի համաձայնության գալու համար», - նշել է Պուտինը։

Միևնույն ժամանակ, ըստ նրա, Ռուսաստանը երբեք չի առարկել եվրոպական ուղղությամբ Ուկրաինայի ինտեգրացիոն նախաձեռնություններին։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կնվազի. եղանակի տեսություն

3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ

Բանակից մեծ թվով սպաների զորացրում կատարելու և զինվորական թոշակի տրամադրման կարգը փոխելու լուրերը կեղծ են. ՊՆ

Բանակից մեծ թվով սպաների զորացրում կատարելու և զինվորական թոշակի տրամադրման կարգը փոխելու լուրերը կեղծ են. ՊՆ

Սկսվում է 2026–ի ընտրություններում ՔՊ կուսակցության թեկնածուների առաջադրումը

Կառավարության որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատվել է

ՀՀ իշխանությունն Ադրբեջանին պահանջ չի ներկայացնում ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով. Արման Եղոյան

Լոռիում բեռնատար գնացքը բախվել է ավտոմեքենային․ կան տուժածներ

Սկանդալ՝ Իրանում. նախկին նախագահի դստեր դեմ դատական գործ է հարուցվել

Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունը վերադարձնել հանրությանը. հայտարարություն

Դատապարտում ենք Դավիթ Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը. «Մեր ձևով» շարժում

Ինչպե՞ս երկարացնել սմարթֆոնի և նոութբուքի մարտկոցի կյանքը. խորհուրդներ գիտնականներից

Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան Հելոուինի զարդարանքները

Ոստիկանությունը ձերբակալել հարսանիքի ժամանակ կրակ բացած ադրբեջանցիներին

Եվրաքննադատության «ապտակը» եւ Մարիա Կարապետյանի «ձախողած քննարկումը». «Ժողովուրդ»