Ռուսաստանում ցանկանում են պատժել քաղաքացիներին գործընկերների հետ սիրախաղի համար։ Այս առաջարկը ներկայացրել է Բրյանսկի մարզային դումայի պատգամավոր Միխայիլ Իվանովը, 168․am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է NEWS.ru-ն։
«Ուղղափառ Ռուսաստան» հասարակական շարժումը գլխավորող պատգամավորի խոսքով՝ սա պետք է դիտարկել որպես ոչ բարոյական արարք, որը վնասում է կազմակերպության հեղինակությանը։
Իվանովը առաջարկել է պատժամիջոցների մի քանի տարբերակ։ «Դրանք կարող են լինել տուգանքներ, նկատողություններ կամ նույնիսկ աշխատանքից ազատում»,- ասել է նա։