Պակիստանցի զինյալներին պատրաստում են տեղափոխել Ադրբեջան՝ Իրանի դեմ պատերազմի համար. ռուսաստանցի քաղաքագետ
Սեպտեմբերի 09, 2025

Պակիստանցի զինյալներին պատրաստում են տեղափոխել Ադրբեջան՝ Իրանի դեմ պատերազմի համար. ռուսաստանցի քաղաքագետ

By Սեպտեմբերի 08, 2025 25

Մինչև 50 հազար զինյալ՝ փենջաբիներից և պակիստանցի պաշտուններից, Պակիստանից որպես վարձկաններ կուղարկվեն Ադրբեջան։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Սերենկոն։

«Ենթադրվում է, որ տեղափոխումը կիրականացվի Աֆղանստանի և Թուրքմենստանի միջոցով։ Դրա մասին հայտնում են տարբեր (աֆղանական և տարածաշրջանային) աղբյուրներ։

Ըստ այդ աղբյուրների՝ ենթադրաբար ամեն օր Աֆղանստան են ներթափանցում 500-ից մինչև 1000 զինված պակիստանցի զինյալներ, որոնք ներգրավված են «ադրբեջանական նախագծում»։ Աղբյուրների հավաստիացմամբ՝ այդ զինյալները մարզվում են Պակիստանի միջգերատեսչական հետախուզության օգնությամբ։ Ըստ աղբյուրների՝ հրահանգիչներն աֆղանական համազգեստ հագած ադրբեջանցի զինծառայողներ են. «Ուսումնա-մարզական ճամբարները տեղայակված են Աֆղանստանի հարավ-արևելքի և հյուսիս-արևմուտքի տարածքներում, որոնք հիմնականում բնակեցված են պաշտուններով»։

Աղբյուրները պնդում են, որ պակիստանցի վարձկանների հետագա տեղափոխումը Ադրբեջան նախատեսվում է թուրքական և իսրայելական հետախուզական ծառայությունների օգնությամբ: Յուրաքանչյուր զինյալի տեղափոխման արժեքը գնահատվում է 3 հազար ԱՄՆ դոլար, և ենթադրաբար իսրայելական հետախուզական ծառայություններն արդեն վճարել են բոլոր 50 հազար վարձկանների տարանցման համար։ 

Աղբյուրները պնդում են, որ մեկ պակիստանցի զինյալի ամսական աշխատավարձը կազմում է 1500 դոլար, մոտ 5 հազար փենջաբի հրամանատարները ստանում են 2500 դոլար: Պակիստանցի և աֆղան թալիբների վարձկաններ հավաքագրող միջնորդների համար միջնորդավճարները տրամադրվում են մեկ «գլխի» համար 750 դոլարի չափով։ 

Թուրքական հետախուզական ծառայությունները նախատեսում են վարձկաններին տեղափոխել Ադրբեջան օդային ճանապարհով, ընդգծում են աղբյուրները։

Նույն աղբյուրները պնդում են, որ Թուրքիան մտադիր է միաժամանակ տեղափոխել մինչև 2000 պակիստանցի վարձկանների՝ հատուկ ուսումնական կենտրոններում լրացուցիչ և ավելի խոր ռազմական և ռազմածովային ուսուցման համար: Դրա բոլոր ծախսերը, ենթադրաբար, հոգացել է իսրայելական «Մոսադ»-ը։ 

Նույն աղբյուրների գնահատակններով՝ «Թուրքիան մտահոգված է Ռուսաստանի կողմից թալիբների շարժման ճանաչումով, քանի որ Մոսկվան փորձում է կանխել պակիստանցի վարձկանների տեղափոխումը Ադրբեջան». Ռուսաստանը վախենում է Կենտրոնական Ասիայում թուրքիզմի աճից, որը սպառնում է իր անվտանգությանը, իսկ «պանթուրքական զավթողագործության» կենտրոնը Թուրքիան է։ 

Աղբյուրների գնահատականներով՝ «իսրայելական ռեժիմը ծրագրում է Աֆղանստանի և Ադրբեջանի միջոցով Իրանի դեմ ավերիչ պարտիզանական ցամաքային պատերազմ ձեռնարկել»։

Աղբյուրների տվյալներով՝ բոլոր 50 հազար պակիստանցի վարձկանները պետք է անցնեն Աֆղանստանում անցկացվող ամբողջական ուսումնական դասընթացը, ապա մինչև 2026 թվականի գարնան սկիզբը լիովին տեղափոխվեն Ադրբեջան»,- նշել է ռուսաստանցի փորձագետը։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս