Մեկնարկում է սեպտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը
Սեպտեմբերի 09, 2025

Մեկնարկում է սեպտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

By Սեպտեմբերի 08, 2025 23

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2025-2026 ուստարվա «Ամսվա լավագույններ» (սեպտեմբեր) մրցութային հայտերի ընդունումը: 

Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.

 

1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,

2)Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ,

3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա. «Հայոց լեզու և գրականություն»,

բ. «Հայրենագիտություն»,

գ. «Օտար լեզուներ»,

դ.«Բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ)»,

ե. «Հասարակություն, հասարակական գիտություններ»,

զ. «Արվեստ և արհեստ»,

է. «Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն»,

4) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն դասվար,

5) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն խմբակավար,

6) Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի լավագույն օգնական,

7) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան,

8) Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն,

9)Նախադպրոցական ուսումնական հաստատության լավագույն մեթոդիստ՝ հաստատության տնօրենի ուսումնական գծով տեղակալ,

10)Նախադպրոցական ուսումնական հաստատության (այդ թվում՝ նախակրթարանի) լավագույն դաստիարակ (երաժշտության դաստիարակ, ֆիզկուլտուրայի հրահանգիչ),

11)Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի (այսուհետ՝ ՏՄԱԿ) (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հոգեբան,

12)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն սոցիալական մանկավարժ,

13)ՏՄԱԿ-ի (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության) լավագույն հատուկ մանկավարժ:

Մրցույթին կարող են մասնակցել.

1) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը,

2) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի տեղակալը,

3) հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողը,

4)ՏՄԱԿ-ի կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպության մանկավարժական աշխատողը։

Մասնակիցները մրցութային հայտերը պետք է ներկայացնեն իրենց հաստատության լիազոր մարմնին (Երևանի քաղաքապետարան, ՀՀ մարզպետարաններ, իսկ ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության դեպքում՝ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային հասցեին)՝ մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ (ժամը՝ 18:00):

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել.

դիմում՝ ուղղված ՀՀ ԿԳՄՍ նախարարին,
անձը հաստատող փաստաթուղթ (PDF տարբերակով),
տեղեկանք աշխատավայրից (PDF տարբերակով),
լրացված ու կցված ձևաչափը (ներկայացնել Word տարբերակով),
Կարգով պահանջվող նյութերը:
Կարգով սահմանված՝ մրցութային հայտերին ներկայացված պահանջներին չհամապատասխանող հայտերը չեն դիտարկվելու ԿԶՆԱԿ-ի և ՀՄԿ-ի կողմից:

Կարգով պահանջվող փաստաթղթերից բացի՝ այլ փաստաթղթեր (հավաստագրեր, վկայականներ, տեղեկանքներ և այլն) չկցել։ Լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 010-59-96-20 հեռախոսահամարին:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուկրաինայի նախկին արտգործնախարարը լքել է երկիրը

Հութիներն անօդաչու թռչող սարքերով հարվածել են Իսրայելի երկու օդանավակայաններին

Մակրոնը նոր վարչապետ կնշանակի առաջիկա օրերին

Մեկնարկում է սեպտեմբեր ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի բովանդակությունը սկեպտիկ գնահատականներ է ծնել. Լավրով

Հայաստանում կխստացվի օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրման գործընթացի հսկողությունը

Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի իր հայտարարությունների համար․ ԱԺ պատգամավորներ

Առաջարկվում է Հայաստանում սահմանափակել ոստիկանական համազգեստի վաճառքը

Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել վարչապետ Ֆրանսուա Բայրուի կառավարությանը

Տեղի է ունեցել է ԲՐԻԿՍ անդամ երկրների ղեկավարների արտահերթ հանդիպումը

Նեթանյահուն Գազայի բնակիչներին կոչ է արել «փասափուսեն քաշել» քաղաքից

Խոսքս ուղղում եմ Գազայի բնակիչներին․ ուշադիր լսե՛ք ինձ, դուք նախազգուշացվել եք, հեռացե՛ք այստեղից․ Նեթանյահու

Վիկտորյա Այդինյանը նշանակվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար

Պակիստանցի զինյալներին պատրաստում են տեղափոխել Ադրբեջան՝ Իրանի դեմ պատերազմի համար. ռուսաստանցի քաղաքագետ

Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ մոտ 4 մլրդ դոլարի արտաքին օգնության կասեցումը թույլատրելու համար