Ուկրաինան հարվածներ է հասցրել Սոչիում Պուտինի նստավայրի մոտ
Հոկտեմբերի 30, 2025

Ուկրաինան հարվածներ է հասցրել Սոչիում Պուտինի նստավայրի մոտ

By Սեպտեմբերի 09, 2025 82

Սեպտեմբերի 9-ի գիշերն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Սոչիի վրա, այդ թվում՝ նախագահական «Բոչարով Ռուչեյ» նստավայրի մոտ գտնվող տարածքի վրա։ Սա տեղի է ունեցել Ուկրաինայի տարածքում ռուսական զանգվածային հարվածից կարճ ժամանակ անց, որի հետևանքով վնասվել էր Կիևի կենտրոնում գտնվող` Ուկրաինայի նախարարների կաբինետի շենքը։

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ հարձակումը չի ազդել Պուտինի ժամանակացույցի վրա։ «Նախագահի ժամանակացույցը անփոփոխ է։ Այն իրականացվում է ըստ պլանի», - ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը։ Գործակալությունը նշում է, որ նախորդ օրը Պուտինը Սոչիի իր նստավայրից մասնակցել է BRICS-ի առցանց գագաթնաժողովին։

Սեպտեմբերի 7-ի գիշերը Ռուսաստանը ռեկորդային հարված հասցրեց Ուկրաինային։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ ռուսական բանակը օգտագործել է 823 օդային հարձակման միջոց, այդ թվում՝ 810 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարք, 9 «Իսկանդեր-Կ» թևավոր հրթիռ և 4 «Իսկանդեր-Մ/ԿՆ-23» բալիստիկ հրթիռ։

Հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ, այդ թվում՝ 3 ամսական երեխա, և վիրավորվել է ավելի քան 20 մարդ։ Կիևում նախարարների կաբինետի շենքը լուրջ վնաս է կրել, որտեղ հրդեհը տարածվել է 1000 քմ մակերեսով՝ ոչնչացնելով վարչապետի գրասենյակը և կառավարության նիստերի դահլիճը։ Սկզբում հաղորդվել էր, որ անօդաչու թռչող սարք է հարվածել, սակայն Կիևը հետագայում հայտարարեց, որ կառավարական թաղամասի վրա հարվածը կատարվել է «Իսկանդեր» հրթիռով։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի