Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար
Սեպտեմբերի 09, 2025

Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար

By Սեպտեմբերի 09, 2025 16

Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար. նրա ու ևս 5 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: 

«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի և հողաշինարարի որակավորումներ ստացած անհատ ձեռնարկատերերը նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող ինքնակամ շինությունների որակական և քանակական տվյալները կեղծելու և ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգ մուտքագրելու դիմաց քաղաքացուց ստացել են կաշառք, որի մի մասը փոխանցել են ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին՝ նման պայմաններում ինքնակամ  շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար։ 

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված անհատ ձեռնարկատերերը Արտաշատ քաղաքում նախագծման գործունեություն իրականացնող անձի, ինչպես նաև Արտաշատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի նախկին աշխատակցի կողմից տեղեկություններ տրամադրելու միջոցով կազմել են մեկ այլ քաղաքացուն պատկանող բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք։

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի: ՀՀ կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Կաշառք ստանալուն օժանադակելու և մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ինչպես նաև խմբի կազմում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև 2 անհատ ձեռնարկատերերին: Նրանցից մեկի նկատմամբ նույնպես որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: 

Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացուն և կեղծ փաստաթղթեր պատրաստելուն օժանդակած անձանց:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեպալի նախագահի գրասենյակը հերքել է նրա հրաժարականի մասին լուրը. India Today

Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին էժանացել է

Նեպալի նախկին վարչապետի կինը մահացել է իրենց տան վրա հարձակումից հետո. Khabarhub

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

Լեհաստանը սեպտեմբերի 11-ին կփակի Բելառուսի հետ սահմանը. Լեհաստանի վարչապետ

Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է. ԱՄՆ պաշտոնյա

Նեպալի նախագահը ևս հրաժարական է տվել երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ես միանալու է

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին

Պատահարի վայրն ազատելու համար կտրվի 20 րոպե, հակառակ դեպքում՝ տուգանք կկիրառվի․ նոր փոփոխություն

Ինչպե՞ս է Հայկ Մարությանը Մանումենտում կառուցում բազմաբնակարան շենք, այ այդ հարցն ինձ շատ է հուզում. Ավինյան

ԵԱՏՄ–ն 38 զբոսաշրջային երթուղի է մշակել միության բոլոր երկրներում

Արմավիրի համայնքային ոստիկանները Մրգաշատ գյուղի տներից մեկում թմրանյութ են հայտնաբերել. Տեսանյութ