Նեպալում ցուցարարները ծեծի են ենթարկել երկրի արտգործնախարարին և նախկին վարչապետին
Նոյեմբերի 05, 2025

Նեպալում ցուցարարները ծեծի են ենթարկել երկրի արտգործնախարարին և նախկին վարչապետին

By Սեպտեմբերի 09, 2025 118

Նեպալի նախկին վարչապետ Շեր Բահադուր Դեուբան և նրա կինը՝ երկրի գործող արտգործնախարար Արզու Ռանա Դեուբան, հարձակման են ենթարկվել զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին հայտնում է «India Today» հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով` քաղաքական գործիչները տուժել են ցուցարարների կողմից ծեծի հետևանքով։ Ինչպես նշում է «Associated Press» գործակալությունը, ցուցարարները նաև հրդեհել են արտգործնախարարին պատկանող մասնավոր դպրոցը։

Հիշեցնենք` անցած շաբաթվա վերջին Նեպալի իշխանություններն արգելեցին մի քանի խոշոր սոցցանցերի գործունեությունը, որոնք սահմանված ժամկետում չեն գրանցվել Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում։ Խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության` Նեպալի կոմունիստական կուսակցության (մաոիստական կենտրոն) ավագ կուսակցական կազմակերպիչ Հիթ Ռաջ Պանդին հայտարարեց, որ որոշումն անընդունելի է և զգուշացրեց, որ սոցցանցերի փակումը կարող է երկրում քաոս առաջացնել։

Զանգվածային բողոքի ցույցերը, որոնց հիմնականում երիտասարդներ են մասնակցում, Նեպալի մայրաքաղաքում սկսվեցին սեպտեմբերի 8-ին և տարածվեցին երկրի մի քանի խոշոր քաղաքներում։ Ոստիկանության հետ բախումների հետևանքով սպանվել է 19 ցուցարար, վիրավորների թիվը գերազանցում է 300–ը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ

Գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն

Արևմուտքը սկսել էր Ուկրաինայի բանակի պատրաստությունը Ռուսաստանի դեմ պատերազմին դեռ մինչև CВО-ի սկիզբը

Որ երկրները կարող են անդամակցել ԵՄ-ին մինչև 2030 թվականը

Գերմանիայի մի քանի աքաղաքներ կչեղարկեն Սուրբ Ծննդյան տոնավաճառները. Bild

Բելգիայում գողացել են միլիոնավոր բաժանորդների, այդ թվում՝ եվրոպացի պաշտոնյաների հեռախոսների տվյալները

ԱՊՀ երկրները համատեղ սերիալ կնկարահանեն