Մեքենաներում բարձր երաժշտություն միացնողներին կտուգանե՞ն․ Նախագիծ
Սեպտեմբերի 10, 2025

Մեքենաներում բարձր երաժշտություն միացնողներին կտուգանե՞ն․ Նախագիծ

By Սեպտեմբերի 10, 2025 71

Մեքենաներում բարձր երաժշտություն միացնողներին տուգանելու մասին օրինագիծը մտածվել է ոտքի վրա՝ առանց լուրջ քննարկումների, ու բազմաթիվ նոր խնդիրներ է առաջացնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ճանապարհային երթևեկության փորձագետ, ակտիվիստ Արտակ Գաբոյանը՝ մեկնաբանելով ԱԺ-ում նախօրեին ներկայացված նախագիծը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն առաջարկում են տուգանել ավտոմեքենայի մեջ լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ խլացուցիչներ տեղադրած վարորդներին աշխատավարձի 10-ապատիկի չափով, բացի այդ՝ վարորդները կկորցնեն 2 միավոր։ Խախտումը պետք է արձանագրվի տեխզննման ժամանակ, որտեղ բացի գործարանային սարքերից մնացած ամեն ինչ, եթե ստանդարտին չի համապատասխանում ու ակնհայտ է, որ լրացուցիչ սարքավորում է, կհանվի մեքենայից։

Գաբոյանն ընդունում է՝ խնդիրը վաղուց կա, այն լուծելու համար պետք է մտածված ու լավ մշակված նախագիծ լինի, իսկ այս մեկով թվում է, թե պայքարը ոչ թե աղմուկի, այլ սարքավորումների դեմ է։

«Օրինագծում չի սահմանվում որևէ դեցիբել, պարզապես նշվում է՝ մեքենայում ունես ոչ գործարանային աուդիոսարքավորում, դու ենթակա ես տուգանման»,- ասաց նա` հավելելով, որ հիմա կան բազմաթիվ ավտոմեքենաներ, որոնք գործարանային արտադրությամբ արդեն շատ բարձր ձայնով նվագարկիչներ ունեն։ Ստացվում է՝ նրանք չեն տուգանվելու, անգամ եթե ձայնը բարձր է։

Փորձագետը մատնանշեց տարբեր երկրների փորձը` եվրոպական որոշ պետություններում, անկախ այն հանգամանքից՝ նվագարկիչը միացված է, թե ոչ, եթե տեղադրվել է մի սարք, որը կարող է սահմանված դեցիբելից բարձր աղմուկ ստեղծել, ապա այն հանելու պահանջ է դրվում։

«Ֆրանսիայի խաչմերուկներում հատուկ չափիչ սարքեր են տեղադրել․ եթե բարձր աղմուկ արձանագրեց, տեսախցիկը նկարում է, որոշում է հստակ, թե ով է խախտումն արել, ու խախտում կատարածը պատժվում է»,- նշեց Գաբոյանը։

Ըստ նրա՝ կան նաև երկրներ, որոնցում բավական է՝ մի քանի անձ բողոք ներկայացնի, ակտ է կազմվում։ Այն բողոքարկելու և անմեղությունն ապացուցելու պատասխանատվությունն էլ դրվում է վարորդի վրա։

Փորձագետի համար նաև տարօրինակ է վերահսկման ձևը՝ տեխզննման ժամանակ․ դա նշանակում է, որ տարեկան միայն մեկ անգամ է ստուգումն իրականացվելու, ու չի բացառվում, որ մարդը տեխզննման գնալուց առաջ կարող է հանել սարքավորումը, տեխզննումից հետո կրկին տեղադրել։ Բացի այդ, եթե տարեկան մեկ անգամ է ստուգումն արվելու, շատերի համար կարող է ընդունելի լինել 50 հազար դրամ տուգանք վճարելը, 2 միավոր կորցնելն ու նորից բարձր երաժշտությամբ երթևեկելը։ Քանի դեռ այլ մեխանիզմներ օրինագծով չեն սահմանվում, այն բացարձակ անիմաստ է դառնում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

Թրամփը դժգոհ է. «Դա Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ»

Սա Իսրայելի կողմից ազդանշան է, որ միջնորդները կդառնան քավության նոխազ. Կատարի ԱԳՆ խոսնակ

Փեզեշքիանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել՝ զսպելու իսրայելական ագրեսիան

Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխnւժումը Լեհաստան միտումնավոր էր. Կալլաս

Անօդաչուներն «աննախադեպ» կերպով խախտել են Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին

Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել

Նեպալում հայտարարվել է պարետային ժամ. ցուցարարները պահանջում են անհապաղ լուծարել խորհրդարանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը

Իրանը և ՄԱԳԱՏԷ-ն համագործակցության վերականգնման համաձայնագիր են ստորագրել

Լեհաստանն ԱԽ նիստ է հրավիրել ԱԹՍ-ների պատճառով

Թրամփը «շատ դժգոհ է» Կատարին Իսրայելի հարվածներից

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին