Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել
Նոյեմբերի 05, 2025

Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել

By Սեպտեմբերի 10, 2025 76

Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանելԿարդացեք հոդվածը` EnglishРусскийԿատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին Դոհայում ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը Իսրայելի հասցրած հարվածները որակել է որպես «պետական ահաբեկչություն» և խոստացել է պատասխան միջոցներ ձեռնարկել։ Այս մասին հաղորդում է The Hill պարբերականը։

 

«Կատարի Պետությունը հանձնառու է գործել վճռականորեն իր տարածքները թիրախավորող ցանկացած գործողության դեմ և իրեն իրավունք է վերապահում պատասխանելու և ձեռնարկելու պատասխանի համար անհրաժեշտ բոլոր միջոցները», – սեպտեմբերի 9-ի երեկոյան կայացած մամուլի ասուլիսում ասել է ալ-Թանին։

Վարչապետը Դոհային հասցված հարվածն անվանել է Իսրայելի կողմից իրականացված «պետական ահաբեկչություն» և քննադատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նշելով, որ նա սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը և խախտում հարևան երկրների ինքնիշխանությունը։ «Կարծում եմ՝ մենք հասել ենք վճռական պահի։

 

Ամբողջ տարածաշրջանը պետք է պատասխանի այդ բարբարոսական գործողություններին, որոնք միայն մեկ բան են արտացոլում. դրանք արտացոլում են այս անձի բարբարոսությունը, որը, ցավոք, տարածաշրջանը տանում է դեպի այն կետը, որտեղ մենք չենք կարող լուծել որևէ իրավիճակ, չենք կարող ոչինչ շտկել և չենք կարող աշխատել միջազգային օրենքների շրջանակներում։ Նա պարզապես խախտում է այդ բոլոր միջազգային օրենքները», – ասել է ալ-Թանին՝ նկատի ունենալով Նեթանյահուին։ 

Սեպտեմբերի 9-ին Իսրայելը հարվածներ է հասցրել Դոհային՝ նշելով, որ սպանել է ՀԱՄԱՍ-ի ղեկավարին և շարժման ղեկավարության ևս երեք անդամի։  Չնայած Կատարը խոստացել է պատասխանել Իսրայելի գործողություններին, այնուամենայնիվ, վարչապետ ալ-Թանին հայտարարել է, որ երկիրը չի հրաժարվի տարածաշրջանային հարցերում միջնորդի իր դերից։ 

«Միջնորդությունը և կատարյան դիվանագիտությունը երկրի ինքնության մասն են կազմում։ Դա կշարունակվի, և ոչինչ մեզ չի խանգարի շարունակել այս դերը տարածաշրջանում մեզ շրջապատող տարբեր խնդիրների լուծման գործում՝ տարածաշրջանի կայունությանը և, ի վերջո, մեր ժողովուրդների կայունությանը հասնելու համար», – ասել է ալ-Թանին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Չեմպիոնների լիգա․ Օրվա հանդիպումները

Շոյգուն Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ․ ՏԱՍՍ

Շարքային պայմանագրային զինծառայողները կարող է ստանալ 700 հզար դրամ աշխատավարձ. Փաշինյան (վիդեո)

Թրամփը կարող է փոխել աշխարհը. Ռոնալդու

Ռոնալդուն խոստովանել է, որ շուտով կարող է ավարտվել կարիերան

Նյու Յորքում առաջին անգամ մահմեդական քաղաքապետ է ընտրվել

ՀՀ քաղաքացիներն օտարերկրյա վարորդական վկայականով 3 ամսից ավելի վարելու դեպքում կտուգանվեն

Պուտինը ստորագրել է ամբողջ օրացուցային տարվա ընթացքում բանակ զորակոչվելու մասին օրենքը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի օրակարգում ընդգրկված են ապօրինաբար ազատազրկված եկեղեցականների և հայորդիների նկատմամբ ընթացող իրավական գործընթացներին առնչվող հարցեր

ՌԴ նախագահն Ալեքսանդր Նևսկու շքանշան է շնորհել Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին

Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինիեին

Սըր Դեյվիդ Բեքհեմ. Ֆուտբոլի լեգենդը վերջապես ասպետի կոչում ստացավ թագավորից

Նոր խոշոր կողոպուտ՝ Փարիզում․ ինչ են կողոպտել գողերը հիմա

Ամբողջովին կապույտ ներկված կտավը վաճառվել է գրեթե 20 միլիոն դոլարով

Երբ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, ԿԲ կամ որևէ այլ բանկի աշխատակից և պահանջում են ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց տրամադրած հաշվեհամարին լիցքավորել, մի վստահեք․ ՆԳՆ