Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար
Հոկտեմբերի 30, 2025

Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար

By Սեպտեմբերի 10, 2025 62

Օտարերկրյա քաղաքացիները, որոնք կորցրել են  Ռուսաստանում գտնվելու օրինական հիմքը, կարող են անարգել կարգավորել երկրում իրենց իրավական կարգավիճակը մեկ օրվա ընթացքում, սեպտեմբերի 11-ից այդ հնարավորությունն արդեն չի լինի, նրանց կսկսեն արտաքսել երկրից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից:

Գերատեսչությունից պարզաբանել են, որ սեպտեմբերի 10-ին լրանում է ՌԴ նախագահի հրամանագրի գործողության ժամկետը, որը երկրում մնալու համար օրինական հիմքը կորցրած օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում կարգավորելու իրենց իրավական կարգավիճակը:

«Սեպտեմբերի 11-ից հիշյալ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ մինչև  Ռուսաստանի սահմաններից նրանց արտաքսումը կկիրառվեն առանձին իրավունքների, այդ թվում՝ ապագայում Ռուսաստան մուտքի սահմանափակման՝ օրենքով նախատեսված բոլոր միջոցները», – նշել են գերատեսչությունում:

Սեպտեմբերի 11-ից օրինազանց օտարերկրացիներին կարգելվի գրանցել ամուսնությունը կամ ձևակերպել ամուսնալուծությունը, նրանք չեն կարողանա երեխաներին տեղավորել մանկապարտեզներում կամ ուսումնական հաստատություններում, վարել տրանսպորտային միջոց, ստանալ այլ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր մարդու առօրյա կյանքում։

Իսկ ՌԴ ներքին գործերի նախարարությունում հիշեցրել են, որ օրինազանց օտարերկրացիները կարգավիճակի կարգավորման համար կարող են դիմել նախարարության՝ փաստական բնակության վայրի անձնագրային-այցագրային կենտրոն կամ նախարարության միգրացիայի հարցերով տարածքային մարմինների մոտակա ստորաբաժանում, Մոսկվայում՝ «Սախարովո» բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոն:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը նախատեսում է Հունգարիայի վարչապետի հետ հանդիպել նոյեմբերի 8-ին

Ինչպես է Ֆրենսիս Քուրկջյանը վերստեղծել «փողի հոտը»

ՀՀ-ում համաներում չի սպասվում

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն. նա նոր ռեկորդ սահմանեց

Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել է ռուսական երկու նավթավերամշակման գործարանների nչնչացման մասին

Եղեք զգոն հանրային տարբեր վայրերում անվճար Wi-Fi ցանցերից օգտվելուց. ՆԳՆ

Իրանում արգելվել է Հելոուինը

ՀԱՄԱՍ-ը հերքել է իսրայելական ուժերի վրա հարձակումը

2026 թ–ի ընտրություններն ավելի թանկ կարժենան, քան 2021–ինը. ԿԸՀ

Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվել է 104 պաղեստինցի, այդ թվում՝ 46 երեխա և 20 կին

ԱՄՆ-ն փորձել է կազմակերպել Վենեսուելայի նախագահի առևանգումը․ AP

Բրազիլիայում զոհերի թիվը հասել է 100-ի. ոստիկանության և ավազակախմբի բախումը շարունակվում է

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացին. Կայա Կալաս

Լիտվան առնվազն մեկ ամսով փակել է Բելառուսի հետ սահմանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի