Lexus LBX քրոսովերը նոր հատուկ թողարկում ունի
Օգոստոսի 11, 2025

Lexus LBX քրոսովերը նոր հատուկ թողարկում ունի

By Օգոստոսի 11, 2025 17

Toyota Motor ընկերությունը օգոստոսի 6-ին ներկայացրել է Lexus LBX սուբկոմպակտ լյուքս դասի քրոսովերի նոր հատուկ տարբերակը, որը կոչվում է Morizo RR Original Edition, հայտնում է Drom.ru-ն։

Մորիզոն Toyota Motor-ի տնօրենների խորհրդի նախագահ Ակիո Տոյոդայի մականունն է, որով նա հանդես է գալիս սպորտային մրցումներում։ Նշվում է, որ Lexus LBX-ի նոր տարբերակը ստեղծվել է Ակիո Տոյոդայի անմիջական մասնակցությամբ։

Նախնական LBX Morizo RR-ը արտադրվում է 2024 թվականի հուլիսից, իսկ Original Edition հատուկ տարբերակի առանձնահատկությունները զուտ ոճական են։ Մասնավորապես, մեքենան ունի վառ դեղին գույնով ներկված արգելակման մեխանիզմներ և նույն գույնի եզրագիծ՝ առջևի բամպերին։ Սրահը պատված է բնական կաշվով՝ օխրայի երանգով։ Ուղևորի դիմաց գտնվող առջևի վահանակի վրա տեղադրված է հատուկ տարբերակի տարբերանշան։

Lexus LBX Morizo RR Original Edition-ի շարժիչի կափարիչի տակ տեղադրված է 1.6 լիտրանոց, 3-մխոցային G16E-GTS տուրբոբենզինային շարժիչ, որը համակցված է 6-աստիճան մեխանիկական կամ 8-աստիճան ավտոմատ փոխանցատուփի հետ, լիաքարշակ է։ Հզորությունը 304 ձիաուժ է, իսկ ուժի մոմենտը՝ 400 Նմ։ Հետևի անիվները շարժվում են կցորդիչի միջոցով։

LBX Morizo RR Original Edition-ի գինը Ճապոնիայի ներքին շուկայում կազմում է 7.3 միլիոն իեն և առաջին հաճախորդներին մեքենաները կհանձնվեն հոկտեմբերին։

Rate this item
(0 votes)

Լրահոս