Կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը
Սեպտեմբերի 01, 2025

Կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի նիստը

By Օգոստոսի 08, 2025 75

Արդարադատության նախարարի գլխավորությամբ կայացել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի նորացման հանձնառությունները համակարգող աշխատանքային խմբի հերթական նիստը՝ նպատակ ունենալով քննարկել և վերջնականացնել ճանապարհային քարտեզի նախագծի խմբագրված տարբերակը:

Նիստը բացել է Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով աշխատանքային խմբի առանցքային դերակատարությունը Հայաստան–Եվրոպական միություն համագործակցային շրջանակում, ինչպես նաև՝ ԵՄ հետ համատեղ իրականացվող բարեփոխումների ռազմավարական նշանակությունը:

Նախարարը, կարևորելով միջգերատեսչական սերտ համագործակցության անհրաժեշտությունը, նշել է, որ Արդարադատության նախարարությունն իրականացնում է ճանապարհային քարտեզի նորացման գործընթացի համակարգման աշխատանքները:

Նիստի ընթացքում ներկայացվել է նոր ճանապարհային քարտեզի նախագիծը, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարության կողմից ամփոփվել են կատարված աշխատանքները։ Մասնավորապես, հասցեագրվել են ՀԸԳՀ-ից բխող մոտարկման ենթակա բոլոր ԵՄ իրավական ակտերը, հստակեցվել է դրանց բովանդակությունը և սահմանվել են իրավասու գերատեսչությունները, որոնք պատասխանատու են համապատասխանեցման գործընթացի իրականացումն ապահովելու համար:

Նիստը հարթակ է ծառայել նոր ճանապարհային քարտեզի մշակման գործընթացում ի հայտ եկած խնդիրների քննարկման, ինչպես նաև դրանց հնարավոր լուծումների դիտարկման համար։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2026»-ին կներկայացնի Կիպրո՞սը

Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Հավելյալ գումարի դիմաց՝ սեպտեմբերի 1–ից հնարավոր է՝ վարորդական վկայականի համար «արագացված» քննություն տալ

Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Սոչիի օդանավակայանում հետաձգված է ութ չվերթ․ դրանց թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող չվերթները

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին