Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը անակնկալ ուղերձով կդիմի ազգին, հաղորդում է Daily Mirror-ը։
Ուղերձի ձայնագրությունը կհրապարակվի օգոստոսի 15-ին: Ակնկալվում է, որ միապետը ելույթ կունենա Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի առթիվ: Ճապոնիան կապիտուլյացիան արեց 1945 թվականի օգոստոսի 15-ին , որից հետո Չարլզի պապը՝ Գեորգ VI թագավորը, ռադիոյով հայտարարեց այդ մասին: Չարլզ III-ը ելույթ կունենա դրանից ուղիղ 80 տարի անց: Daily Mirror-ի աղբյուրները պնդում են, որ նա ինքն է գրել ուղերձի տեքստը: