Բացառվում է միջանցքի տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում, ենթադրում եմ, որ Իրանը կաջակցի․ Գրիգորյան
Սեպտեմբերի 01, 2025

Բացառվում է միջանցքի տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում, ենթադրում եմ, որ Իրանը կաջակցի․ Գրիգորյան

By Օգոստոսի 09, 2025 140

Թրամփի ուղու մասին խոսելիս չի կարող միջանցքային տրամաբանություն լինել, որովհետև եռակողմ հռչակագրում նշվում է, որ ապաշրջափակումը տարածաշրջանում տեղի է ունենալու ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև փոխադարձության սկզբունքի հիման վրա։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման գնահատական տվեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներին։

«Դրանով իսկ բացառվում է միջանցքային տրամաբանությամբ որևէ ապաշրջափակում։ Սա ցույց է տալիս, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու վերոհիշյալ հիմունքների վրա, հետևաբար, կարծում եմ, որ նման հարց չի կարող առաջանալ։ Տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, բայց ես ուզում եմ նաև նշել, որ ապաշրջափակումը տեղի է ունենում Հայաստանի կողմից նախկինում բազմիցս հայտարարված քաղաքական հայտարարությունների շրջանակներում»,- ասաց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը վերջին 4-5 տարիների ընթացքում հայտարարել է այդ մասին, հետևաբար Իրանը ևս տեղյակ է եղել, որ Հայաստանը պատրաստ է վերոհիշյալ հիմունքների շրջանակներում իրականացնել ապաշրջափակում։

«Քանի որ Իրանը նախկինում հայտարարել էր, որ Հայաստանի դիրքորոշումների շրջանակում իրենք աջակցում են ապաշրջափակմանը, ուստի ենթադրում եմ, որ աջակցություն կլինի ապաշրջափակմանը, որովհետև տարածաշրջանի ապաշրջափակմամբ, ընդհանուր առմամբ, հետաքրքրված կլինի նաև Իրանը»,- ասաց ՀՀ ԱԽ քարտուղարը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Աթենա Մանուկյանը «Եվրատեսիլ 2026»-ին կներկայացնի Կիպրո՞սը

Հայաստանի հավաքականը սկսում է մարզական հավաքը

«Թրամփը ողջ է. Ռուսաստանն առաջ է շարժվում»․ Մեդվեդևը երկու վատ լուր է հայտնել երկվորյակ եղբայրների համար

Շատ ուրախ եմ մեր անձնական և, իհարկե, մեր եղբայրական երկրների միջև շատ ակտիվ երկխոսության համար․ Փաշինյանը՝ Պուտինին

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին

Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները հանդիպում են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են տարածաշրջանի հարցը, բարձր գնահատել երկկողմ հարաբերությունները

Թրամփի որդին չի բացառել նախագահի պաշտոնում առաջադրվելը

Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ զորավարժությունները. Հայաստանը չի մասնակցում

Հավելյալ գումարի դիմաց՝ սեպտեմբերի 1–ից հնարավոր է՝ վարորդական վկայականի համար «արագացված» քննություն տալ

Իրանը պետք է որդեգրի երկակի ռազմավարություն Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ

Սոչիի օդանավակայանում հետաձգված է ութ չվերթ․ դրանց թվում՝ Երևան մեկնող և Երևանից ժամանող չվերթները

Թուրքիան կշարունակի համբերատար կերպով հասնել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորմանը. էրդողան

Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են ակտիվացնել տրանսպորտային կապերը, ընդլայնել առևտրի ծավալները. դեսպան

Իրանը հայտնել է 12-օրյա պատերազմի ընթացքում 21 իսրայելական ռազմավարական օբյեկտի ոչնչացման մասին