Հայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել
Նոյեմբերի 20, 2025

Հայաստանի մարզերից մեկում տղամարդը բենզինը լցրել է 46-ամյա կնոջ ու 14-ամյա դստեր վրա և հրկիզել

By Օգոստոսի 11, 2025 180

Երեկ՝ օգոստոսի 10-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Հայաստանի մարզերից մեկում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 22:30-ի սահմաններում այդ մարզի ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գյուղերից մեկում ամուսինը՝ 51-ամյա Դավիթ Ա.-ն, բենզինը լցրել է իր 46-ամյա կնոջ և 14-ամյա երեխայի վրա և հրկիզել: 

Դեպքի վայր են ժամանել համայնքային ոստիկանության ծառայողներն ու մարզի ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Մինչ հրշեջների ժամանումը՝ քաղաքացիներն իրենց ուժերով մարել են կրակը:

Տեղում ոստիկանները պարզել են, որ կնոջը տեղափոխել են մարզում գործող հիվանդանոցներից մեկը, աղջկան տեղում բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող տղամարդը տեղափոխվել է ոստիկանության բաժին: 

Դեպքի փատով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի այդ մարզի քննչական վարչության տարածքային բաժին: 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Գրոսին Ուկրաինայում տեղի ունեցող մարտերը համարում է գլխավոր ռիսկը միջուկային անվտանգության համար

Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» տեղակայման վայրերին

Ձնաբքի պատճառով 4 զբոսաշրջիկ է մահացել

Իսրայելցի զինվորականները տարհանման կոչ են արել հարավային Լիբանանի բնակավայրերի բնակիչներին

«Մեզ ասել են, որ հունվարի 1–ից ՌԴ տարածքում կարող ենք մնալ 180 օր». բեռնատարի վարորդները դրական սպասումներ ունեն

Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունն այցելել է Սիրիա

Պեսկովը հերքել է Axios-ի հրապարակումը՝ ԱՄՆ-Ռուսաստան գաղտնի բանակցությունների մասին

Զելենսկին կարող է չդիմավորել Ամանորը. ԱՄՆ-ում կանխատեսում են արել

Իմ որդին Ռոնալդուի մեծ երկրպագուն է. Թրամփ

Ուկրաինայի հարցում Չինաստանի վրա Եվրամիության ճնշման հնարավորությունները սահմանափակ են. Կալաս

Պուտինը Չինաստանի վարչապետի հետ քննարկել է ՌԴ-Չինաստան-Մոնղոլիա ձևաչափով համագործակցության ընդլայնումը

Չինաստանում արգելվել է Ճապոնական ֆիլմերի ցուցադրությունը

Հրդեհ է բռնկվել Մոսկվայի կենտրոնում գտնվող «Radisson Blue Olympic» հյուրանոցում

Լեհաստանի հետ հարաբերությունները լիովին դեգրադացվել են. Պեսկով

Լեհաստանը կփակի երկրում գործող վերջին ռուսական հյուպատոսությունը