Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել վնասները
Սեպտեմբերի 08, 2025

Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել վնասները

By Օգոստոսի 12, 2025 52

Կարապետյանների ընտանիքը «ՀԷՑ»-ի սեփականազրկման գործով ներդրումային արբիտրաժ է նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ: Այս մասին նշված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հայտարարության մեջ: 

«2025 թվականի օգոստոսի 11-ին Սամվել Կարապետյանն ու իր ընտանիքը պաշտոնապես միջազգային արբիտրաժային վարույթ են նախաձեռնել Հայաստանի Հանրապետության դեմ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ (ՀԷՑ) սեփականազրկման գործով պատասխանատվության ենթարկելու համար։

Վարույթը նախաձեռնվել է Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև 1995 թվականի հունվարի 18-ին ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի» հիման վրա։

Վեճը ծագել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Սամվել Կարապետյանի և Հայաստանում վերջինիս բիզնես շահերի նկատմամբ սկսված բռնաճնշումների արդյունքում` պարոն Կարապետյանի կողմից Հայ առաքելական եկեղեցուն հրապարակայնորեն պաշտպանելուց հետո։ Հետևելով վարչապետի կողմից հնչեցված սպառնալիքներին՝ 2025 թվականի հունիսի 17-ին ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Կարապետյանի տանը և ձերբակալել նրան՝ իշխանությունը զավթելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով։ Սամվել Կարապետյանը մինչ օրս գտնվում է կալանքի տակ։

Նույն օրը վարչապետը հայտարարեց, որ ՀԷՑ-ը, որը Հայաստանում Կարապետյանների ընտանիքի խոշոր ակտիվներից մեկն է, կանցնի պետական կառավարման։ Այնուհետև կառավարությունն արագ քայլեր ձեռնարկեց՝ հաշված օրերի ընթացքում ընթացքում մշակելով և Ազգային ժողով ներկայացնելով ընկերության կառավարումը վերցնելու օրենքի նախագծերը, որոնք ընդունվեցին երկու շաբաթվա ընթացքում։ Այդ օրենքների հիման վրա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ՀԷՑ-ի նկատմամբ անմիջապես վարչական վարույթ նախաձեռնեց և ընկերության կառավարիչ նշանակեց Ռոմանոս Պետրոսյանին, որը նախկինում զբաղեցնում էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնը։

Կարապետյանների ընտանիքը, սեփական ներդրումների պաշտպանության նպատակով և BIT-ի (Bilateral Investment Treaty – փոխադարձ ներդումների պաշտպանության համաձայնագիր) պահանջներին համապատասխան, նախապես ծանուցել էր Հայաստանի Հանրապետությանը և առաջարկել բանակցություններ անցկացնել։ Սակայն Հայաստանի կառավարությունը, չնայած իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, դիտավորությամբ հրաժարվել էր բանակցություններից։

Այնուհետև, Կարապետյանների ընտանիքը իրենց իրավունքների պաշտպանության համար ստիպված եղավ դիմել Ստոկհոլմի առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինտիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժին։ 2025 թվականի հուլիսի 22-ին հրատապ արբիտրաժը պարտավորեցրեց Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ նոր օրենքների կիրառումից և ՀԷՑ-ի բռնագրավմանն ուղղված որևէ գործողությունից։ 2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտաժը վերահաստատեց, որ Հայաստանը պետք է անհապաղ կատարի այդ որոշումը։ Չնայած այս որոշումներին՝ Հայաստանի իշխանությունները հրապարակայնորեն մերժեցին այդ որոշման պարտադիր բնույթը և շարունակեցին ՀԷՑ-ի դեմ ուղղված գործողությունները. Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքից ազատել է ընկերության առանցքային ղեկավարներին և այլ աշխատակիցներին։

Կարապետյանների ընտանիքն իր արբիտրաժային հայցում պնդում է, որ Հայաստանի Հանրապետության գործողությունները կամայական են, խտրական, քաղաքականորեն ուղղորդված և նպատակ են հետապնդում զրկել իրենց ՀԷՑ-ի նկատմամբ սեփականության իրավունքից։ Մասնավորապես, այս գործողությունները խախտում են Հայաստան-Կիպրոս BIT համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած մի շարք պարտավորություններ։ Նախ, Հայաստանը չի ապահովել արդար և հավասար վերաբերմունք, ինչպես նաև լիարժեք պաշտպանություն Կարապետյանների ընտանիքի և իրենց ներդումների համար։ Եվ երկրորդ՝ ՀԷՑ-ի կառավարումը հարկադրաբար վերցնելը Հայաստանի կողմից միջազգային պայմանագրի խախտմամբ իրականացված անօրինական սեփականազրկման դեպք է։

Կարապետյանների ընտանիքը պահանջում է, որ արբիտրաժային տրիբունալը պարտավորեցնի Հայաստանի Հանրապետությանը հատուցել արդեն իսկ հասցված, ինչպես նաև սպասվող վնասները։ Նախնական գնահատմամբ, վնասի չափը կազմում է 500 միլիոն ԱՄՆ դոլար և ենթակա է վերջնական գնահատման արբիրտաժային տրիբունալի կողմից»,- ասված է հայտարարության մեջ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուսնի խավարումը մոտենում է գագաթնակետին. Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ն պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին․ Թրամփ

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում, Պուտինը փորձարկում է աշխարհը. Զելենսկի

Հաստատվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Թրամփը չի բացառել, որ կայցելի Ղազախստան

«Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել հայ պատանու հետ

Թուրքիան հեռախոսազանգերի տևողությամբ Եվրոպայում 1-ինն է

Աբովյան քաղաքի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Զախարովան Կալլասին «կրիտիկական անգրագետ» է կոչել

«Հյուսիսային հոսք»-ը պայթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին ընթանում․ Պատրուշև

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

ԵՄ-ն գտնվում է փլուզման փուլում, Ուկրաինան կբաժանվի 3 գոտու. Օրբան

Հռոմի Պապը սրբադասել է 15-ամյա համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելով

Պորտուգալիայի հավաքականը անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին