Սիրիայի ԱԳ նախարարն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ
Հոկտեմբերի 31, 2025

Սիրիայի ԱԳ նախարարն Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկերոջ հետ

By Օգոստոսի 13, 2025 93

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շեյբանին Անկարայում հանդիպել է Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։

Երկկողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել համատեղ մամուլի ասուլիս, որի ընթացքում աշ-Շեյբանին ընդգծել է՝ ներկայիս մարտահրավերները ոչ պակաս լուրջ են, քան պատերազմի ընթացքում Սիրիայի առջև ծառացած մարտահրավերները, որոնցից են Իսրայելի միջամտություններն ու հարձակումները, որոնք սպառնում են երկրի և տարածաշրջանի կայունությանը։

Աշ-Շեյբանին նշել է, որ թուրքական կողմի հետ քննարկել է քաղաքական համագործակցության և անվտանգության համակարգման ուղիները։ Նա ողջունել է տեղահանված սիրիացիների աստիճանական վերադարձն իրենց բնակավայրեր՝ ընդգծելով, որ Սիրիայի կայունությունը կայունություն է ամբողջ տարածաշրջանի համար։

Նրա խոսքով՝ աս-Սուեյդան Սիրիայի անբաժանելի մասն է, իսկ նրա ժողովուրդը՝ հասարակական կառուցվածքի հիմնական բաղադրիչը։ Պաշտոնյան նահանգում տեղի ունեցածը համարել է Իսրայելի կողմից կրոնական բախումներ հրահրելու դավադրության արդյունք։

Իր հերթին, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը ջանքեր է գործադրում Սիրիան թուլացնելու և այնտեղ քաոսի մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։ Նա զգուշացրել է, որ դա հետևանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի համար։

Ֆիդանը նշել է, որ Թուրքիան համագործակցում է Սիրիայի հետ՝ նպատակ ունենալով վերացնել դավադրություններն ու խոչընդոտները և զարգացնել տարբեր ոլորտներ, մասնավորապես՝ տնտեսությունը՝ փախստականների վերադարձի համար հարմար միջավայր ստեղծելու նպատակով։

Ֆիդանը նաև ընդգծել է, որ Սիրիայի հարաբերությունները տարածաշրջանային երկրների, այդ թվում՝ Թուրքիայի հետ վերջին ամիսներին որակական թռիչքներ են գրանցել, չնայած դավադրություններ հրահրել ձգտող կողմերի առկայությանը։

Ֆիդանը հավելել է, որ Թուրքիան կաջակցի Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականության պահպանմանը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱՄՆ ՊՆ-ն կոչ է արել երկիրը նախապատրաստել պատերազմի․ CNN

Էրդողանի՝ Երևան այցելելու վերաբերյալ որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Թուրքիայի նախագահի աշխատակազմ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է փոխել Եվրասիայի տրանսպորտային քարտեզը. Հաջիև

Հայաստանը դարձել է Լատինական Ամերիկայի ինտեգրման ասոցիացիայի դիտորդ պետություն. ԱԳՆ

Իսրայելական բանակը ռմբակոծել է Գազայի հատվածի մի քանի շրջաններ

Թшկարդում արգելափակված արջի քոթոթը փրկվել և տեղափոխվել է փրկարար կենտրոն. ԲԸՏՄ

«Արծվի թևեր»-ի հարևանությամբ բախվել են «Toyota Land Cruiser»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր

Ուկրաինան «Օրեշնիկ» հրթիռ է ոչնչացրել ռուսական տարածքում

138 կիլոգրամանոց տղամարդը պատահաբար ճզմել է ընկերուհու մանկահասակ երեխային

Բելառուսը չի ներգրավվի պատերազմում, եթե իր վրա չհարձակվեն

Վթարի են ենթարկվել Սարիկ Մինասյանի ծնողները. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար. «Շամշյան»

Անի Զալինյանը դարձավ Նիդեռլանդների խորհրդարանի առաջին հայ պատգամավորը

Միլիարդատերը, սիրուհին և 100 միլիոն դոլարը. Google-ի նախկին գործադիր տնօրենի անձնական կյանքի ցնցող ճշմարտությունը

Նա տիկին Վարդուհին էր մինչև զոքանչ դառնալը. Շիրակի մարզպետ

Իրավապահները գործողություն են իրականացրել Էջմիածնի զորամասում