Փոշու ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոնում
Սեպտեմբերի 08, 2025

Փոշու ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոնում

By Օգոստոսի 11, 2025 71

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի մասին (օգոստոսի 1-օգոստոսի 10-ը)։

Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.01-2.1 անգամ.
  • Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 2-ին, 3-ին, 5-ին, 7-10-ը՝ 1.01-2.1 անգամ:
  • Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 4-ին, 7-10-ը՝ 1.01-1.9 անգամ:
  • Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 8-10-ը՝ 1.1-1.5 անգամ:
  • Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 8-ին՝ 1.4 անգամ:

Օգոստոսի 1-ին տասնօրյակում փոշու ամենաբարձր կոնցենտրացիանները դիտվել են օգոստոսի 8-ին բոլոր դիտակայաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 1.1-2.1 անգամ, ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան օգոստոսի 1-ին տասնօրյակի ընթացքում գերազանցվել է 1․02-2․1 անգամ.

  • Կենտրոն վարչական շրջանում` օգոստոսի 1-ին, 2-ին, 4-10-ը՝ 1.1-2.1 անգամ:
  • Արաբկիր վարչական շրջանում` օգոստոսի 3-ին ՝ 1.02 անգամ:
  • Շենգավիթ վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 4-ին՝ 1.2-1.3 անգամ:
  • Նոր Նորք վարչական շրջանում՝ օգոստոսի 1-ին, 3-ին, 5-8-ը, 10-ին՝ 1.03-1.3 անգամ:

Ազոտի երկօքսիդի ամենաբարձր կոնցենտրացիան դիտվել է Կենտրոն վարչական շրջանում (Լուսավորիչ-Ագաթանգեղոս խաչմերուկ)՝ օգոստոսի 9-ին՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2․1 անգամ։

Ծծմբի երկօքսիդի, գետնամերձ օզոնի քանակությունները 2025թ-ի 1-ին տասնօրյակի ընթացքում Երևան քաղաքի մթնոլորտային օդում չեն գերազանցել համապատասխան ՍԹԿ-երը:

Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն օգոստոսի 3-10-ը ընկած ժամանակահատվածում ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել։ Ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն մեկ դիտակետում՝ 1․2 անգամ։

Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Կենտրոն (1.4-1.5 անգամ), Մալաթիա-Սեբաստիա (1.4-1.5 անգամ), Դավթաշեն (1.01-1.4 անգամ) վարչական շրջաններում։

Ծծմբի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ դիտվել են Ավան (1.3-1.4 անգամ), Նոր Նորք (1.2 անգամ), Շենգավիթ (1.1-2.1 անգամ) վարչական շրջաններում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Լուսնի խավարումը մոտենում է գագաթնակետին. Լևոն Ազիզյան

ԱՄՆ-ն պատրաստ է անցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլին․ Թրամփ

Ռուսների հարվածները գնալով ավելի կոպիտ են դառնում, Պուտինը փորձարկում է աշխարհը. Զելենսկի

Հաստատվել է Հայաստան-Իռլանդիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Թրամփը չի բացառել, որ կայցելի Ղազախստան

«Լունապարկ»-ից 32-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ ես ձեռք բերեցի նոր ընկեր. Ռոնալդուն տեսանյութ է հրապարակել հայ պատանու հետ

Թուրքիան հեռախոսազանգերի տևողությամբ Եվրոպայում 1-ինն է

Աբովյան քաղաքի սննդի կետերից մեկում հայտնաբերվել են հարազատ եղբայրների մարմինները

Զախարովան Կալլասին «կրիտիկական անգրագետ» է կոչել

«Հյուսիսային հոսք»-ը պայթեցնելուց կարճ ժամանակ առաջ Բալթիկայում ՆԱՏՕ-ի զորավարժություններ էին ընթանում․ Պատրուշև

Պուտինը շնորհավորել է Ռուսաստանի հայերի միությանը՝ հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ

ԵՄ-ն գտնվում է փլուզման փուլում, Ուկրաինան կբաժանվի 3 գոտու. Օրբան

Հռոմի Պապը սրբադասել է 15-ամյա համակարգչային հանճարին՝ նրան առաջին սուրբ-միլենիալ հռչակելով

Պորտուգալիայի հավաքականը անդրադարձել է Ռոնալդուի և հայ փոքրիկի հայտնի դրվագին