Ուրալի ջազի փառատոնին կմասնակցեն երաժիշտներ Հայաստանից, Ղազախստանից և Ռուսաստանից
Օգոստոսի 07, 2025

Ուրալի ջազի փառատոնին կմասնակցեն երաժիշտներ Հայաստանից, Ղազախստանից և Ռուսաստանից

By Օգոստոսի 06, 2025 17

Հայաստանը, Ղազախստանը և Ռուսաստանը ներկայացնող  երաժիշտները ելույթ կունենան UralTerraJazz ջազի միջազգային փառատոնում, որը կկայանա օգոստոսի 9-ին Սվերդլովսկի մարզի Կամիշլով քաղաքում: 

Այդ մասին ՏԱՍՍ-ի Ուրալի տարածաշրջանային կենտրոնում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ, դաշնակահար, կոմպոզիտոր և պրոդյուսեր Դանիիլ Կրամերը:

Փառատոնի ծրագրերի տնօրեն Իրինա Շչետնիկովան հայտնել է, որ Ուրալի բնակիչների և հյուրերի համար ելույթ կունենա նաև Արտեմ Մանուկյանը Հայաստանից։

«Նա իսկապես աշխարհի մեծագույն աստղերից մեկն է, թավջութակահար, որը ելույթ է ունեցել ջազի համաշխարհային աստղերի մեծ մասի հետ, մասնակցել է բազմաթիվ մեծ երաժիշտների ալբոմների ստուդիական ձայնագրություններին։ Դա մարդ է, որը բազմաթիվ սաունդթրեքներ է գրում, մասնավորապես, նրա երաժշտությունը կարելի է լսել «Կանաչ գիրքը» ֆիլմում», – ասել է Շչետնիկովան:

Այս տարի փառատոնը նվիրված կլինի Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանին:

Rate this item
(0 votes)

Լրահոս