Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում մեքենայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած 6 քաղաքացիներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են. 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով են տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնել են Այրվածքաբանության ազգային կենտրոնից։
«Վիրավորներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, 1-ը՝ հիվանդասենյակում. այս պահին վիրակապման գործընթաց է տեղի ունենում»,–հայտնեցին կենտրոնից:
Այրվածքաբանության ազգային կենտրոնից հաստատեցին տեղեկությունն այն մասին, որ տուժածներից 3-ն անչափահասներ են։