Դոնալդ Թրամփի նման խաղաղարար նախագահ երբեք չի եղել։ Սոցիալական ցանցերում նման միտք է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանրապետական անդամ Ջո Ուիլսոնը։
«Կոնգոն և Ռուանդան,
Թաիլանդն ու Կամբոջան,
Պակիստանն ու Հնդկաստանը, իսկ շուտով՝ Ադրբեջանն ու Հայաստանը։
Նա արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի»,- նշել է ամերիկացի կոնգրեսականը։