Գիշերը Փարաքարում բերման է ենթարկվել ՔՊ-ական նախկին նախարար, այժմ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան նշանակված Նարեկ Մկրտչյանի եղբայրը՝ Մկրտիչ Մկրտչյանը՝ թմրանյութի կասկածանքով։
Այսմասին հայտնում են ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները՝ հաղորդելով, որ միջադեպը եղել է, երբ ոստիկանները կանգնեցրել են ավտոմեքենան, որում եղել են Մկրտչյանն ոո ընկերը, վերջինս, տեսնելով ոստիկաններին, անմիջապես փախուստի է դիմել, իսկ պայուսակում հայտնաբերվել են թմրանյութ և զենք։ Մկրտչյանը բերման է ենթարկվել։
«Փաստինկո»-ն դիմել է թե՛ ՆԳՆ-ին, թե՛ ՔԿ-ին՝ փորձելով պաշտոնական մեկնաբանություն ստանալ, սակայն կառույցներից պաշտոնական մեկնաբանություն դեռևս չի ստացվել։