Meta ընկերությունը, որին է պատկանում Instagram սոցիալական ցանցը, փորձարկել է նոր՝ «Նկարը նկարի մեջ» (Picture-in-Picture, PiP) գործառույթը: Այն թույլ կտա ընտրված օգտատերերին շարունակել դիտել Reels տեսանյութերը իրենց սարքերի լողացող պատուհանում նույնիսկ հավելվածը փակելուց հետո, հաղորդում է 9to5Mac-ը։
Instagram-ը արդեն հրավիրում է որոշ օգտատերերի փորձարկել նոր գործառույթը:
«Փորձեք «Նկար նկարի մեջ» գործառույթը։ Միացրեք այս գործառույթը՝ Instagram-ից դուրս գալուց հետո Ձեր սարքի վրա տեսանյութերը լողացող պատուհանում դիտելու համար»,- ասվում է ծանուցման տեքստում։