Խամենեիի ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի լիակատար գերիշխանության մասին
Օգոստոսի 07, 2025

Խամենեիի ներկայացուցիչը խոսել է Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի լիակատար գերիշխանության մասին

By Օգոստոսի 06, 2025 20

Թավրիզի «Աշուրա» կորպուսում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Աբդոլառահիմ Սարային հայտարարել է Ադրբեջանի նկատմամբ Իսրայելի լիակատար գերիշխանության մասին, հաղորդում է Tasnim-ը:

Նրա խոսքով՝ «սիոնիստական ռեժիմի» լայն ներկայությունն Ադրբեջանում սպառնալիք է ստեղծում երկրի, ինչպես նաև հարևան պետությունների անվտանգության և անկախության համար:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Իսրայելից ինքնաթիռները պարբերաբար թռչում են իրանական սահմանից ոչ հեռու վերջերս կառուցված օդանավակայան (խոսքը, ենթադրաբար, «Ֆիզուլի» օդանավակայանի մասին է- խմբ.):

«Այս ակնհայտ և ոչ երկիմաստ ներկայությունը վկայում է Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ սիոնիստական ռեժիմի լիակատար գերիշխանության մասին»,-նշել է Սարային:

Նա իշխանություններին և ժողովրդին կոչ է արել ավելի մեծ ուշադրություն դարձնել այս հարցին։ Նրա կարծիքով՝ այդ ազդեցությունն ուղղված է իսլամական երկրների շահերի թուլացմանը։

Խամենեիի ներկայացուցիչը նշել է, որ Իրանը միշտ մեծ նշանակություն է տվել իր անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանմանը և դիմակայելու է ցանկացած ապակառուցողական գործողության։

Rate this item
(0 votes)

Լրահոս