Ուկրաինայի նախագահի գրասենյակի փոխղեկավար Իրինա Վերեշչուկը կոչ է արել քաղաքացիներին ընդունել իրականությունը և պատրաստվել երկարատև պատերազմին։ «Մենք մինչ օրս չենք գիտակցում, որ այս պատերազմը երկար է տևելու», — հայտարարել է Վերեշչուկը «Страна.ua»-ի հետ զրույցում։
Նրա խոսքով՝ ուկրաինացիները շարունակում են ապրել այնպես, կարծես պատերազմն ի վերջո շուտով կավարտվի, սակայն դրա համար որևէ հիմք չկա։ Մինչդեռ Ուկրաինայի ԱԳՆ-ն վերջերս հայտարարել էր, որ Կիևը նպատակ ունի ավարտել պատերազմը այս տարվա ընթացքում։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ Վալաամ կղզում Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ կրկին նշել է, որ Մոսկվայի պայմանները մնում են անփոփոխ և խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է երկարաժամկետ համաձայնություն՝ առանց ժամանակավոր հրադադարի։