Ռուսաստանը սկսել է զորքեր տեղակայել Բելառուսում
Հոկտեմբերի 30, 2025

Ռուսաստանը սկսել է զորքեր տեղակայել Բելառուսում

By Օգոստոսի 06, 2025 90

Ռուս զինծառայողներով և տեխնիկայով առաջին էշելոնը ժամանել է Բելառուս՝ «Արևմուտք-2025» համատեղ ռազմավարական զորավարժություններին մասնակցելու համար։ Դրանք տեղի կունենան սեպտեմբերին։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարությունը։ Հյուսիս-Արևմտյան օպերատիվ հրամանատարության զորքերի հրամանատարի տեղակալ Պավել Շեբեկոն, որը դիմավորել է ռուսներին՝ հայտնել է, որ զորավարժությունների ընթացքում նախատեսվում է մշակել ցամաքային զորքերի զորամասերի ստորաբաժանումների կիրառման նոր ձևեր և մեթոդներ՝ հիմնված ժամանակակից ռազմական կոնֆլիկտների վերլուծության վրա։

«Արևմուտք-2025» զորավարժությունները պարբերաբար անցկացվում են երկու տարին մեկ անգամ։ Առաջիկա միջոցառումներին պետք է մասնակցեն 13 հազար զինծառայողներ։ Մայիսի 16-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը հայտնել է, որ զորավարժությունները տեղի կունենան երկու պետությունների տարածքում միաժամանակ, իսկ զինծառայողները պետք է մշակեն «Միութենական պետության դեմ ագրեսիան հետ մղելու համատեղ գործողությունների տարբերակներ»՝ մի քանի ռազմավարական ուղղություններով։ Սակայն նույն ամսվա վերջին նրա բելառուս գործընկեր Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ «Արևմուտք-2025»-ի պարամետրերը կնվազեցվեն, իսկ բուն զորավարժությունները ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի հետ սահմաններից կտեղափոխվեն հանրապետության խորքը։ Նրա խոսքով՝ դա կարվի «տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու», Բելառուսի «խաղաղասեր դիրքորոշումը» և «ամբողջ աշխարհի գործընկերների» հետ երկխոսության ու փոխզիջումների պատրաստակամությունը ցույց տալու համար։

Դրանից հետո հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ որոշումը համաձայնեցվել է Ռուսաստանի հետ, քանի որ դրանք համատեղ զորավարժություններ են, որոնց մտահղացումը հաստատվում է երկու պետությունների ղեկավարների կողմից։ Նա վստահեցրել է, որ դա նշանակում է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Բելառուսը չեն դիտարկում Լեհաստանին և Բալթյան երկրներին (Լիտվա, Լատվիա, Էստոնիա) որպես զավթման օբյեկտ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

«Նախատեսում ենք պարտադիր դարձնել նաև ամենամյա պրոֆիլակտիկ բուժզննումը». Անահիտ Ավանեսյան

Պետական ծառայության պաշտոն կթույլատրվի զբաղեցնել նաև 65–ը լրանալուց հետո. նոր նախագիծ

Իրանը Հայաստանում նոր դեսպան է նշանակել

Լեհաստանը որոշել է հետաձգել Բելառուսի հետ սահմանի բացումը․ Լիտվայի վարչապետ

Ջորջինա Ռոդրիգեսը Hermès-ի հավաքածուին ավելացրել է հարյուր հազարավոր դոլարների արժողությամբ հազվագյուտ Himalaya Birkin-ը

5000 դրամի դիմաց մարդիկ պատրաստ են վաճառել իրենց հեռախոսահամարով ակտիվացրած whatsapp–ը կամ viber–ը. ՆԳՆ–ի զգուշացնումը

Ալիևը չի պլանավորում գալ Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար

Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն էժանացել է

Հովհաննավանքում կատարվողը պղծություն է, եկեղեցին ենթակա է վերասրբագործման. Մայր Աթոռ

Հայաստանում յուրաքանչյուր երեխայի ծննդյան համար տրամադրվող միանվագ նպաստը կկազմի 500,000 դրամ

Եթե Գյումրիի սցենարը կրկնվի համապետական մասշտաբով, ուժայինները նրանց չեն բռնելու կաշառք ուտելու գործի վրա. Ռուբինյան

Հանրապետության հրապարակում սկսվել են գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները

Վրաստանում վարորդը մխրճվել է դպրոցականների ամբոխի մեջ. նրան տեղափոխել են հոգեբուժարան

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից