«Զգուշացում Ալիևին»․ Մոսկվան հարվածել է գազատարին
Օգոստոսի 07, 2025

«Զգուշացում Ալիևին»․ Մոսկվան հարվածել է գազատարին

By Օգոստոսի 06, 2025 49

Ռուսական «Герань» անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի համանուն գյուղի մերձակայքով անցնող Օրլովկայի գազաբաշխիչ կայանը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է  ռուսաստանցի լրագրող Եվգենի Պոդդուբնին։ 

«Կայանը տեղակայված է Ռումինիայի սահմանի մոտ։ Նախկինում ռուսական գազը Բալկաններ էր մատակարարվում այդ գազամուղի միջոցով։ Մինչդեռ ներկայում ուկրաինական գազային համակարգը մատակարարվում էր Օրլովկայի միջոցով. կապույտ վառելիքը գալիս էր Հունաստանից, Ռումինիայից, Թուրքիայից, իսկ վերջերս՝ նաև Ադրբեջանից»,- գրել է նա։  

Մեկ այլ ռուսաստանցի լրագրող Ռուսլան Օստաշկոն գրել է. «Ալիևին ուղղված ազդանշան, Մոսկվան հարվածել է Կիև-Բաքու գազային միջանցքին:

Ռումինիայի հետ սահմանին տեղակայված Օրլովկայի գազային կոմպրեսորային կայանի վրա Ռուսաստանի զինված ուժերի կողմից գիշերը իրականացված հարվածը ոչ միայն Ուկրաինայի էներգետիկ ոլորտի, այլև Արևմուտքի շահերից բխող Ադրբեջանի ցուցադրական խաղի հարձակման կետ դարձավ: Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ կայանն օգտագործվել է Կիևին հակադարձ գազի մատակարարման համար, ներառյալ՝ «Нафтогаз»-ի և SOCAR-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակում: 

Ռուսական «Герань» անօդաչու թռչող սարքերը հարվածել են Օդեսայի մարզի Իզմայիլ շրջանի օբյեկտներին, ներառյալ՝ Օրլովկայի և Նովոսելսկոյեի մոտակայքի տարածքներին: Կայանը մասամբ շարքից դուրս է եկել:

Մասնագետները դա անվանում են Մոսկվայից Ալիևին ուղղված ազդանշան. Ռուսաստանը շրջանցելով, բայց սեփական ենթակառուցվածքներն օգտագործելով մատակարարումներ իրականացնելու փորձերը կկասեցվեն»:

Rate this item
(0 votes)

Լրահոս