2020թ.-ից ի վեր միջազգային ասպարեզում Բաքվի վարչախումբը երբեք չի եղել այսքան խոցելի և թույլ, ինչպես հիմա է․ Վարդան Ոսկանյան
Օգոստոսի 07, 2025

2020թ.-ից ի վեր միջազգային ասպարեզում Բաքվի վարչախումբը երբեք չի եղել այսքան խոցելի և թույլ, ինչպես հիմա է․ Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի գոյությունը և պատրանքային հզորությունը սնուցող նավթը դարձել է իսկական պատուհաս եվրոպացի գնորդների համար։

Բաքվի նավթի քլորիդներով աղտոտվածության պատճառով Բաքու-Ջեյհան նավթամուղը, որը Բաքվի բռնապետի ռազմատենչությանն ու ծավալապաշտությանը, պատկերավոր ասած, արյուն մատակարարող հիմնական զարկերակն էր, կարող է դառնալ դեպի Եվրոպա փաստացիորեն թույն արտահանող խողովակ՝ անդառնալի հարվածներ հասցնելով Բաքվի բռնապետության։

Առանց այն էլ Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերությունները փչացած արհեստածին Ադրբեջանի համար սա լուրջ վտանգ է, քանի որ հօդս է ցնդում Եվրոպայի էներգետիկ, իբր, վստահելի գործընկերոջ և Ռուսաստանին այս առումով փոխարինողի «համբավը»:

Իսկ վերջինը հիմնական այն պատճառներից է, որը ստիպում էր եվրոպացիներին աչք փակել Բաքվում ժառանգաբար հաստատված ակնհայտ հակամարդկային և բռնապետական վարչախմբի բոլոր «քմահաճույքների» վրա, սկսած՝ Արցախի հայության էթնիկ զտումից, վերջացրած՝ քաղբանտարկյալների հսկայական թվով։

Կարող է զարմանալի թվալ, բայց փաստ է, որ 2020թ.-ից ի վեր միջազգային ասպարեզում Բաքվի բարբարոսական վարչախումբը երբեք չի եղել այսքան խոցելի և թույլ, ինչպես հիմա է։»:

Rate this item
(0 votes)

Լրահոս