Գազայի օկուպացիայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Իսրայելը․ Թրամփ
Օգոստոսի 07, 2025

Գազայի օկուպացիայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի Իսրայելը․ Թրամփ

Գազայի հատվածի հնարավոր օկուպացիան կախված է միայն Իսրայելի կառավարության որոշումից, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը։

Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում՝ Գազայի օկուպացիայի հնարավորության մասին հարցին պատասխանելիս Թրամփն ընդգծել է, որ այդ հարցը պետք է որոշի հրեական պետության կառավարությունը։

ԱՄՆ նախագահը նշել է, որ այժմ ինքը կենտրոնացած է սննդի կարիք ունեցող պաղեստինցիներին պարենամթերքի մատակարարման վրա։ Նրա խոսքով՝ Իսրայելը կաջակցի Գազայի հատված մարդասիրական օգնության առաքմանը։

Օգոստոսի 5-ին հաղորդվել է, որ Իսրայելի նախարարների կաբինետը նախատեսում է հինգշաբթի օրը նիստ անցկացնել, որի ընթացքում կբարձրացվի Գազայի հատվածի հնարավոր ամբողջական օկուպացիայի հարցը։

Ռազմական գործողություններ կիրականացվեն նաև այն շրջաններում, որտեղ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը պահում է իսրայելցի պատանդների։ Ներկա պահին Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկում է տարածքի մոտ 75%-ը։

Rate this item
(0 votes)

Լրահոս