ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ժամանել է Մոսկվա։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Սթիվ Ուիթքոֆին դիմավորել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար և արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։
Ուիթքոֆը վերջին անգամ Մոսկվա էր գնացել բանակցությունների ապրիլի 25-ին, իսկ դրանից առաջ՝ ապրիլի 11-ին, Սանկտ Պետերբուրգ։ Երկու անգամ էլ նրա հետ հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Տարեսկզբից ի վեր սա Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան։